Այս իշխանությունն իրոք աննախադեպ է` բոլոր առումներով։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ի լուր աշխարհի հայտարարեց`աշխարհը ճաքի-տրաքի, Ղարաբաղը պետք է դառնա բանակցային գործընթացի լիարժեք մասնակից, որովհետեւ «Ղարաբաղի ժողովուրդը» ինձ չի ընտրել, մանդատ չի տվել` բանակցելու իր անունից։ «Ադրբեջանցի գործընկերոջ» հետ մի քանի անգամ հանդիպելուց եւ «ինտիմ միջավայրում» մտքեր փոխանակելուց հետո իսպառ մոռացավ այդ մասին եւ, դարձյալ ի լուր աշխարհի, 180 աստիճանի շրջադարձ արեց` կտրուկ տարանջատվեց Արցախի անկախության միջազգային ճանաչման գծից`ծանուցելով. «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։
Առաջին ղեկավարն է, որ, «միացումին» զուգահեռ` պարզեց «ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար» կարգախոսը, բայց չասաց`ո՞րն է այդ լուծումը. եթե Ալիեւը համաձայն է բանակցել «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ» կոնցեպտուալ «թեզի» շուրջ, ինչո՞ւ է հայտարարում` «Ղարաբաղը Ադրբեջան է, եւ բացականչական նշան»։
Առաջինն է, որ խաչ քաշեց Արցախի սուբյեկտայնության վրա` հրապարակավ հավանություն տվեց «Արցախը Հայաստանի մարզերից մեկն է» ծուռ գաղափարախոսությանը`հորթային հրճվանքով ընդունելով «Հայաստանի հանրապետության Արցախի մարզպետ» արտահայտությունը. որպես «իրեղեն ապացույց», որ Արցախն էլ, Հայաստանի պես, ի՛ր օջախն է, ի՛ր տունը, որտեղ ինքն է «ասողը»`ընտանիքի հայրը, խելքին ինչ փչի, կարող է անել։
Առաջինն է, որ ցույց տվեց Արցախը, որպես բանակցային սուբյեկտ, ոչնչացնելու իր վճռականությունը` Արցախի նախագահ Բակո Սահակյանին «տնավարի ընդունելություն» ցույց տալով եւ «մոռանալով» Արցախի դրոշը տեղադրելու արարողակարգը։
Եվ առաջի՛նն է լինելու, որ Արցախի ղեկավարության դիմադրությանը հանդիպելու դեպքում ասելու է. եթե այնքան ինքնուրույն եք, որ իմ ասածին «չէ» եք ասում, բարի եղեք ինքնուրույն լուծել ձեր հարցերը, մեր (իմ) վրա հույս չդնեք, մոռացե՛ք Հայաստանի (իմ) ռազմական, ֆինանսական եւ քաղաքական աջակցության մասին...
Աննախադեպություն աննախադեպությանց

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից