Կարծիք

16.10.2019 19:39


Քանի որ Սասնա ծռերի հետ ուղիղ կապ ունեք, պարոն Փաշինյա՛ն, առաջարկում եմ իրենց կարծիքը հարցրեք ու եթե դեմ չեն, պարգևատրեք

Քանի որ Սասնա ծռերի հետ ուղիղ կապ ունեք, պարոն Փաշինյա՛ն, առաջարկում եմ իրենց կարծիքը հարցրեք ու եթե դեմ չեն, պարգևատրեք
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցել է ոստիկանի զոհվելու կապակցությամբ ու ասել, թե «Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի՝ անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»:

Բոլորս էլ դա ենք ուզում, բայց մի փոքրիկ հարց տամ, իսկ ՊՊԾ գնդում զոհված Արթուր Վանոյանին, Գագիկ Մկրտչյանին, Յուրի Տեփանոսյանին պետական պարգև տալ չե՞ք պատրաստվում։ Նրանք էլ զոհվեցին իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս, քաղաքացիական անձանց գնդակից (տարեթիվը կարևոր չէ)։
Քանի որ Սասնա ծռերի հետ ուղիղ կապ ունեք, պարոն Փաշինյա՛ն, առաջարկում եմ իրենց կարծիքը հարցրեք ու եթե դեմ չեն, պարգևատրեք։ Նրանք, կարծեմ, դատապարտում են ոստիկանի սպանությունն ու դրա մեջ մեղադրում իշխանությանը ստեղծած ամենաթողության համար։

Հա, մեկ էլ, երբ գրում եք, թե «հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը», դա վերաբերում է ոստիկանության աշխատողներին սպանելու բոլո՞ր դեպքերին, թե՞ միայն «նոր Հայաստանում»։
***
Պարոն Փաշինյա՛ն, 2016 թվականի հուլիսի 17-ի «Սասնա ծռեր» կոչվող մի խումբ զինյալ անձինք, բեսպրեդելո՛վ, լկտիությա՛մբ, զենքո՛վ, «Կռազ» բեռնատար մեքենայո՛վ ներխուժեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, պատանդ վերցրեցին այնտեղ գտնվող յոթ ոստիկանի։ Իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհվեցին՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը, նույն գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական Գագիկ Մկրտչյանը, ոստիկանության զորքերի զինծառայող Յուրի Տեփանոսյանը: Փոխհրաձգության ժամանակ վիրավորվեց Շենգավիթի ոստիկանության պետ, գնդապետ Ա. Հովհաննիսյանը։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մտնում է, որպեսզի բանակցի, նրան պատանդ են վերցնում՝ զինաթափում են, պոկում ուսադիրները։

Ոստիկանապետի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանին նույնպես վերցնում են որպես պատանդ։

Նրանց պահանջն էր՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին, Վոլոդյա Ավետիսյանին։

Այդ բոլոր անձինք այսօր ազատության մեջ են, ահաբեկիչների մեծամասնությունը՝ նույնպես։

Բեսպրեդելով, լկտիությամբ, զենքով և Ձեր թեթև ձեռքով նրանք լուծեցին իրենց հարցերը։
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը