Մամուլի ազատության հետ կապված որևէ ձեռքբերման մեջ իշխանությունը որևէ լումա չունի, ընդհակառակը
«Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն այսօր ունենք Հայաստանում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք այն»,-ասել է մամուլի ազատության թիվ 1 «պահապանը»՝ ՀՀ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։
Իրականում մամուլի ազատության հետ կապված որևէ ձեռքբերման մեջ իշխանությունը որևէ լումա չունի, ընդհակառակը։
Երբ առանց հիմնավոր պատճառի ներխուժում են խմբագրություն և առգրավում գույքը, 7 ամիս անց վերադարձնելուց հետո էլ չեն ասում, թե ինչ կար մեջը ու ինչու էին տարել, երբ ոստիկանությունը ներխուժում է լրատվական գրասենյակ ու նյութեր պահանջում, երբ բլոգերներին բերման են ենթարկում անկապ պատճառով, երբ իշխանության քարոզիչները հարձակվում են մամուլի ակումբի վրա ու պահանջում են փակել կայքը, երբ մեկ օրվա ընթացքում մի քանի լրատվականի գնում է նամակ, որ ազատեն զբաղեցրած տարածքները, երբ հազար ու մի իշխանական ֆեյքեր ազատ խոսող ցանկացած լրատվամիւջոցի սադրում են ու հայհոյախառն գրում, երկրի ղեկավարը թվարկած բոլոր դեպքերում լուռ է, բայց հազար անգամ արդեն իր էշն է առաջ քշում, թե՝ Հայաստանում մամուլը երբեք այսպես ազատ չի եղել, ինչպես այսիր, կարևորագույն արժեք է, բլա, բլա, բլա։
Շատ հետաքրքիր է, թե կարևորագույն արժեքի հետ ինչպես է վարվում Փաշինյանի իշխանությունը։ Սա հերթական դեպքն է, երբ երկրի ղեկավարն ասում է մի բան, որը բոլորովին իրականության հետ կապ չունի, ու որքան էլ ճղես քեզ, որ սուտ է ասում, մեկ է՝ նրա մոտ աշխատում է միայն խոսելիքի զգայարանը, լսելիքինը լռված է։
ՀՀ օրենսդիր ու գործադիր իշխանության միակ ղեկավարն ամեն ինչ անում է ճնշելու մամուլը, և ես այսօր շնորհավորում եմ մամուլի այն ներկայացուցիչներին, որոնք հերոսական աշխատանք են կատարում՝ իրենց ՉՀԱՆՁՆՎԵԼՈՎ։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից