Լրահոս

05.05.2010 15:48


Այսօր ամբողջ աշխարհում համացանցի հետ կարող են խնդիրներ առաջանալ

DNS համակարգի տնային օգտատերերը (user) կանցնեն նոր՝ ավելի պաշտպանված պրոտոկոլի, որի անունը DNSSEC է։

Դրա հետևանքով ամբողջ աշխարհում հնարավոր է՝ համացանցի աշխատանքի հետ կապված խնդիրներ առաջանան։ DNSSEC պրոտոկոլը DNS-ից տարբերվում է թվային նոր գրառումների ավելացմամբ։ Ենթադրվում է, որ այս փոփոխությունը ժամանակակից ինտերնետն ավելի անվտանգ կդարձնի։

Համենայնդեպս, նոր պրոտոկոլի վրա կբացառվեն այնպիսի հարձակումներ, ինչպիսիք  հայտնաբերել և նկարագրել է Դեն Կամինսկին 2008թ. հուլիսին։

 

Այս խորագրի վերջին նյութերը