Կարծիք

16.10.2019 16:30


Ամեն ինչ շատ լուրջ է արդեն, սթափվել է հարկավոր

Ամեն ինչ շատ լուրջ է արդեն, սթափվել է հարկավոր

Մարդիկ վախենում են ինչ-որ հարցի առնչությամբ իրենց հստակ քաղաքացիական կեցվածքը ունենալ ու կարծիք հայտնել․ եթե հանկարծ մարդու կարծիքը չհամապատասխանի Փաշինյան Նիկոլի թեզերին, ապա նրան կսկսեն հալածել, հատկապես եթե ինքը ինչ-որ աշխատանք ունի պետական կառույցներում կամ սեփական բիզնեսն ունի, ապա ռիսկը, որ կկորցնի աշխատանքն էլ, բիզնեսն էլ, շատ մեծ է: Լրագրողների մասին էլ չասեմ, կամ մեզ պես հրապարաախոս մարդկանց մասին:

Կամ որտե՞ղ ենք հասել, որ կանայք վախենում են արդեն Հայաստանում ծննդաբերել․ վերջերս տեղի ունեցած խայտառակ դեպքը, երբ հիվանդանոցում մայրը ծննդաբերելուց հետո անհասկանալի պայմաններում, բառիս բուն իմաստով, կորցրեց իր երեխային. նրան ոչ երեխա տվեցին, ոչ էլ երեխայի դիակ (եթե երեխան իսկապես մահացած է), սա ուղղակի ահավոր դեպք է, ու երբ Առողջապահության նախարարին հարց են տալիս այդ կապակցությամբ, նա անտարբեր հայացքով պատասխանում է, որ այդ հարցի հետ կապված չի խոսել ծննդատան ղեկավարի հետ ու չի էլ պատրաստվում անել դա, պատկերացնո՞ւմ եք ցինիզմի աստիճանը: Ու այս մարդիկ, ամեն աստծո օր հայտարարում են, որ իրենք ժողովրդի իշխանություն են. ախր եթե ժողովրդի իշխանություն լինեին, ապա տվյալ նախարարը միայն այդ մեկ դեպքի համար կկորցներ պաշտոնը, պատասխանատվության ենթարկվելու մասին չեմ էլ խոսում, ի դեպ չմոռանանք, որ այդ նույն նախարարը երեխաներին տխրահռչակ Գարդասիլ պատվաստանյութը պարտադրողաբար պատվաստելու կողմնակից է նաև:

Լուրեր են պտտվում, որ ինչ-որ ՄԻԱՎ վարակակիր տրանսգենդեռներ են հայտնվել Երևանում, և որ դրանցից մեկը հացի արտադրամասում է արդեն աշխատում: Կա՞ արդյոք պետություն, որ զբաղվի այս լուրերի իսկությամբ ու բացառի նման բաները, իհարկե չկա. մեր պետական այրերը թքած ունեն այդ ամենի վրա, իրենց հացը հատուկ արտադրամասերում են թխում, իրենք մտահոգվելու ոչինչ չունեն: Կամ հնդիկների խնդիրը, որոնք արդեն ամեն տեղ են աշխատում, ու դրա համար Փաշինյան Նիկոլի դրվատանքին են արժանանում նույնիսկ, որևէ մեկը այդ հնդիկներից բժշկական ստուգում անցնելու մասին հաստատող ինչ-որ փաստաթուղթ պահանջե՞լ է:

Կարճ ասած, ամեն ինչ արդեն այնքան լուրջ է, որ կատակին տալու ժամանակ կարող է և չունենանք, սթափվել է հարկավոր վերջապես, մենք մեր ու մեր հարազատների կյանքն ու անվտանգությունն ենք հարցականի տակ դնում արդեն, այս իշխանություններին անհապաղ մերժել է պետք, այլապես վաղը ուշ կլինի:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ Politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը