Լրահոս

05.05.2010 16:42


Ադրբեջանը սպասում է Հայաստանի պատասխանին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերով բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովն ասել է, թե այն ժամանակը, որը Հայաստանը խնդրել էր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, մեկ ամիս առաջ ավարտվել է։

-Հայաստանը երկու շաբաթ էր խնդրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, բայց արդեն մի քանի ամիս է անցել, սակայն ոչ մի արձագանք չի հետևել դրան,-ասել  է նա։

Նովրուզ Մամեդովն ընդգծել է, որ ներկա պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են աշխատել հակամարտության կարգավորման ուղղությամբ։

-Համանախագահներն ասել են, որ Հայաստանը մոտակա ժամանակներում կարտահայտի իր տեսակետը։ Հարցերի բարձրաձայնումը հակամարտության կարգավորման ամենաճիշտ ճանապարհն է, և Հայաստանը պետք է դա հասկանա։ Համանախագահող երկրների ղեկավարների համար պիտի հստակ լինի, որ Ադրբեջանը համաձայն է իրենց առաջարկություններին, և որ հակամարտության կարգավորման համար պետք է ճնշում գործադրել Հայաստանի վրա,-նշել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը