Լրահոս

16.10.2019 15:15


Ազատության պողոտայում զոհված ոստիկանը երկու երեխաների հայր էր, համակարգում էր 17 տարի. մանրամասներ (լուսանկար)

Ազատության պողոտայում զոհված ոստիկանը երկու երեխաների հայր էր, համակարգում էր 17 տարի. մանրամասներ (լուսանկար)

NEWS.am-ի տեղեկություններով՝ այս գիշեր Ազատության պողոտայում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանը Արարատի մարզի Արգավանդ գյուղից էր, երկու անչափահաս երեխաների հայր։ Նա ոստիկանության համակարգում էր 2002թ., ուներ ոստիկանության ավագի կոչում։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բկ են տեղափոխվել 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը և 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը։ Վերջինս հիվանդանոցում մահացել է։ Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը