Կարծիք

16.10.2019 14:41


Հաշվարկե՞լ է Արցախը Հայաստանի մարզ հրչակելիս, օրինակ, ինչ կլինի, եթե Ադրբեջանը սահմանի ողջ երկայնքով պատերազմ սկսի

Հաշվարկե՞լ է Արցախը Հայաստանի մարզ հրչակելիս, օրինակ, ինչ կլինի, եթե Ադրբեջանը սահմանի ողջ երկայնքով պատերազմ սկսի

Պետություն ղեկավարելիս պետք է ամեն քայլ անելիս հաշվարկես դրա հետեւանքները։ Հիմա մի բան հարցնեմ. նա հաշվարկե՞լ է Արցախը Հայաստանի մարզ հրչակելիս, օրինակ, ինչ կլինի, եթե Ադրբեջանը սահմանի ողջ երկայնքով պատերազմ սկսի։ Նա հաշվարկե՞լ է, թե միջնորդներն ինչպես դրան կարձագանքեն։ Նա գիտի՞ ՀԱՊԿ-ը ինչ կանի պատերազմի ժամանակ՝ հաշվի առնելով ՌԴ-ի հետ մեր վատ հարաբերությունները։ Նա հաշվարկե՞լ է պատերազմի պարագայում Իրանի եւ Թուրքիայի քայլերը։ Նա գիտի՞, որ, օրինակ, 1993 թ․ Թուրքիան ծրագրում էր Հայաստանի վրա հարձակում։

Նա գիտի՞, որ մեր դեմ որպես ագրեսորի կարող են տնտեսական, ռազմական եւ քաղաքական պատժամիջոցներ կիրառել։

Այո՛, Արցախը հայկական պետականության անբաժանելի մաս է, բայց մենք վստա՞հ ենք, որ բոլոր կողմերից ապահովագրել ենք մեզ։

Հատկապես ծիծաղելի են նրանք, ովքեր մոտ 2 տարի առաջ, օրինակ, ասում էի, որ «Ղարաղի պատճառով մեր երեխաները զոհվում են, խի տենց պիտի լինի», իսկ հիմա ասում են, որ «Ղարաբաղը մարզ է» միայն այն պատճառով, որ դա նա է ասում։ Լսեք, եթե պատերազմ եղավ, այն ոչ միայն ղարաբաղցիներիս կտանի, այլ նաև ձեզ։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը