Կարծիք

16.10.2019 14:35


Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումն ուշագրավ էր և՛ բովանդակային, և՛ ժամանակացույցի առումով

Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումն ուշագրավ էր և՛ բովանդակային, և՛ ժամանակացույցի առումով

Երեկ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը:

Հանդիպումը ուշագրավ էր և՛ բովանդակային, և՛ ժամանակացույցի առումով:

Նախ հանդիպման ընթացքում բացակայում էր Արցախի Հանրապետության դրոշը, տեղադրված էր միայն ՀՀ դրոշը, ինչն էլ բովանդակային առումով իր մեջ պարունակում է հետաքրքիր մեսիջներ և՛ ներսի, և՛ դրսի համար:

Հիշեցնեմ, որ Բակո Սահակյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նախորդել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը:

Երկրորդ կարևոր իրողությունը՝ Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանին դիմում է «պարոն մարզպետ» դիմելաձևով, ակներև է, որ սա ոչ վրիպակ է, ոչ էլ պրոտոկոլային խախտում:

Սա վտանգավոր երևույթ է, որը քարոզչական դաշտում տևական ժամանակ տարածում էին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ու աջակցող ուժերը:

Ի՞նչ է նախապատրաստել Փաշինյանը Արցախի մասով, թերևս կերևա մոտ ժամանակներս, բայց արդեն հասկանալի է, որ Արցախի հարցում տեղի են ունենում գործընթացներ, որոնց պայմանավորվածությունները ձեռք են բերել Ալիևը ու Նիկոլ Փաշինյանը: Այս մասին երեկ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:

Հ.Գ. Անցած 10 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում էր Արցախը բանակցային սեղանից դուրս թողնելու ու Մեղրին հանձնելու մեջ: Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը վարում է մի քաղաքականություն՝ Արցախը հռչակելով ՀՀ մարզ, միտված է վերջնականապես զրկել Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մտքից:

Հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, առաջին մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ինքը լիազորված չէ Արցախի անունից բանակցելու:
Ի՞նչը փոխվեց Նիկոլ Փաշինյանի մոտ, ի՞նչ են ծրագրավորել Արցախի հարցում, կերևա մոտ ապագայում:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը