Լրահոս

05.05.2010 15:41


Sotheby’s աճուրդի ազգությամբ թուրք փոխնախագահը ինքնասպան է եղել

«Ազատություն» ռ/կ-ն տեղեկացնում է, որ Sotheby's աճուրդի ազգությամբ թուրք փոխնախագահ 37-ամյա Ալի Ջան Էրթուղը ինքնասպան է եղել՝ նետվելով նյույորքյան երկնաքերի 32-րդ հարկից: Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ, ինքնասպանությունից ժամեր առաջ Facebook սոցիալական ցանցի իր էջում Էրթուղը թողել է «մնացեք խաղաղությամբ» գրությունը: Ալի Ջան Էրթուղը Թուրքիայից Միացյալ Նահանգներ էր տեղափոխվել 1992 թվականին:

 

Այս խորագրի վերջին նյութերը