Լրահոս

16.10.2019 14:05


Պեսկովին նվիրված զենքը արժեցել է 6000 դոլար

Պեսկովին նվիրված զենքը արժեցել է 6000 դոլար

Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Politik.amաղբյուրների փոխանցմամբ` ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը այդ օրերին զենք է նվիրել Դմիտրի Պեսկովին:

Վարչապետի մամուլի խոսնակ Կարապետյանը այդպես էլ մեր զանգերն անպատասխան թողեց, բայց Auroranews.am լրատվականի հետ զրույցում հաստատել է մեր տեղեկատվությունը. «Նվերը եղել է կառավարությունից 2017- թվականին, Սերժ Սարգսյանի օրոք, բայց փոխանցողը ես եմ եղել»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ նվիրված զենքը արժեցել է ավելի քան 6000 դոլար: Այս պահին անհասկանալի է, թե ինչպես է 2017 թվականին Սերժ Սարգսյանի նվիրած զենքը Պեսկովին փոխանցել Վլադիմիր Կարապետյանը: Սա գուցե մի օր Կարապետյանն ինքը բացահայտի:

Այս խորագրի վերջին նյութերը