Լրահոս

16.10.2019 12:33


Բնակարան, երկու ավտոմեքենա, դրամական միջոցներ ու եկամուտ. ԿԳՄՍ փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ»

Բնակարան, երկու ավտոմեքենա, դրամական միջոցներ ու եկամուտ. ԿԳՄՍ փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ»

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը հայտարարագրել է տվյալներ անշարժ և շարժական գույքի, դրամական միջոցների և եկամուտների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած՝ Ա. Խզմալյանի՝ 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ա. Խզմալյանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև «KIA CERATO 1.6» և «NISSAN JUKE 1.6L» մակնիշի ավտոմեքենաներ:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 15 000 000 ՀՀ դրամ և 3000 ԱՄՆ դոլար:

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 8 930 000 ՀՀ դրամ:

Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձերից, որոնք համապատասխանաբար կազմել են 8 370 000 ՀՀ դրամ, 240 000 ՀՀ դրամ և 240 000 ՀՀ դրամ: Մինչ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվելը, Ա. Խզմալյանը Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն էր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը