Կարծիք

16.10.2019 11:19


Առաջիկայում շատ արագ պետք է քննել այս անբան պաշտոնյայի պաշտոնավարումը թույլատրելու հարցը

Առաջիկայում շատ արագ պետք է քննել այս անբան պաշտոնյայի պաշտոնավարումը թույլատրելու հարցը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանին Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի տված հարցազրույցին՝ գրելով․

«Խայտառակ անգրագետ հարցազրույց, ուղղակի ամոթալի պնդումներ:

Ասում է՝ «Հայաստանը չունի Սահմանադրական դատարան»...

Հասկանո՞ւմ եք՝ չիմացության կամ ձեռառնոցու ինչ աստիճան է սա:

Բա որ չունի, էդ ինչո՞ւ էիր ինքնամոռաց ձևով ընտրվում էդ մարմնի դատավոր...

Լավ, ժողովուրդ ջան, կարելի՞ է էս աստիճան ծաղրը հանդուրժել։

Դուք հլը դասը չսովորած էս անպատրաստի պատասխանները լսեք: Հլը Ազգային ժողովի նկատմամբ սրա հեգնանքը տեսեք...

Բա գոյություն չունեցող հիմնարկից ինչի՞ ես աշխատավարձ ստանում, ինչի՞ ես սենյակ զբաղեցնում ու գույք մաշում...

Անձնական կարծիք՝ առաջիկայում շատ արագ պետք է քննել այս անբան պաշտոնյայի պաշտոնավարումը թույլատրելու հարցը»:

Կից տեսանյութն՝ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը