Կարծիք

16.10.2019 11:01


Պաշտպանյալի «ծռությունը»

Պաշտպանյալի «ծռությունը»

Հարցն այն չէ, թե ով որ լրատվամիջոցի տեսանյութով է դիտել և ինչ սարքով է լսել Հայաստանի ու Արցախի ղեկավարների հանդիպումը (մի տեղ լսվում է «պարոն Սահակյան», մեկ այլ տեղ՝ «պարոն մարզպետ»

Հարցն այն է, որ պաշտպանյալից սպասելի է «Արցախի մարզպետ» դիմելաձևը, քանզի իր գիտությամբ ու իր ներկայությամբ դա մեկ անգամ արդեն արտասանվել է։ Բացի այդ՝ իր «ծռությունը» արդեն բացահայտ է դարձել ու «մարզպետ» դիմելաձևն ամբողջությամբ տեղավորվում է այդ «ռազմահայրենասիրական» կոդի մեջ։

«Օրվա կուրսով» քաղաքականություն վարողը մի օր կարող է ասել, որ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ, հաջորդ օրը կարող է գոռալ՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» և բերանը լայն բացել այն պահին, երբ արտասանվում է «Արցախի մարզպետ» ձևակերպումը, իսկ դրանից հետո համոզմունք հայտնել, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին։

Սրանից ամեն ինչ սպասելի է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը