Լրահոս

16.10.2019 09:01


Կրակոցներ Երևանում. ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել

Կրակոցներ Երևանում. ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04:00-ի սահմաններում երեւանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, եւս մեկ հոգու էլ ծեծված վիճակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածին եւ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Ազատություն եւ Բաբայան փողոցների խաչմերուկից, որտեղ, մահացածն ու վիրավորը, ովքեր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներ են, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հարձակման են ենթարկվել, եւ ատրճանակով կրակոց է արձակել ոստիկանության ծառայողներից մեկի վրա, իսկ մյուսին էլ ծեծի են ենթարկել ու այնուհետեւ դիմել են փախուստի:

Դեպքի վայրում հայտնաբերվել են 1 հատ գնդակ, 1 հատ պարկուճ, եւ արնանման հետքեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ, հանցագործությունը բացահայտելու, կատարողներին եւ հանցագործության գործք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրի հարեւանությամբ աշխատող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին «Էս ուր ենք հասել, չգիտենք, էսպես որ գնա, հասնելու ու անցնելու ենք 90-ական թվականներին, երբ հանրապետությունում տիրում էր բեսպրեդել, էդ աստիճանի հաբռգեն, որ ոստիկանության աշխատակցին իր ծառայողական պարտականությունները կատարելիս սպանեն, մեկին էլ դաժան ծեծի ենթարկեն: Խոսում են Եվրոպայից ու եվրոպական օրենքներից, էդ նույն եվրոպայում իրավապահ համակարգն ավելի ապահովագրված է, իսկ էստեղ ականատես ենք լինում էսպիսի դեպքերի, եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ ինչ-որ վիժվածք նորից գործի կդնի հրազենը, ժամանակն ա որ թողնեն, մեր ոստիկանությունն ու իրավապահ համակարգը նույնպես եվրոպայի փոլիսի նման աշխատեն, եթե պետք է, չեն ենթարկվում ոստիկանի օրինական պահանջին, ապա ոստիկանությունը պետք է իրավունք ունենա դիմելու ամենակտրուկ միջոցի, գոնե այս դեպքը դաս լինի որոշ գրանտակերների, որ մի քանի կոպեկ կպցնելու համար չփորձեն ոստիկանության, քննչական ու դատախազության համակարգի ծառայողներին անհիմն պիտակավորեն»:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ ոստիկանության ծառայողները եղել են ոստիկանական ծառայողական ավտոմեքենայով:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը