Լրահոս

05.05.2010 14:14


Էրդողանը Բաքվում կխոսի ղարաբաղյան հակամարտության մասին

Էրդողանը Բաքվում կխոսի ղարաբաղյան հակամարտության մասին

Թուրքիայի վարչապետ Էրդողանի Բաքու կատարելիք այցը ծրագրված է մայիսի կեսերին։

Թուրքական NTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝Էրդողանի Բաքու կատարելիք այցը կկայանա մայիսի 14-15-ին՝ Հունաստան կատարելիք այցից անմիջապես հետո։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Էրդողանը Բաքու կմեկնի Բաթումիում մեկ միջոցառման մասնակցելուց հետո։

Միևնույն ժամանակ սպասվում է, որ Էրդողանն Ադրբեջանի նախագահին կտեղեկացնի Վաշինգտոնում Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հետ կայացած հանդիպման, հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակի և ղարաբաղյան հակամարտության մասին։

Այցի շրջանակներում նաև սպասվում է, որ Անկարայի և Բաքվի միջև գազային համաձայնագիր կստորագրվի։

 

Այս խորագրի վերջին նյութերը