Կարծիք

15.10.2019 16:01


Մինչև հայոց լեզուն Հայաստանում non grata չճանաչվի, ներդրումներ չեն լինի

Մինչև հայոց լեզուն Հայաստանում non grata չճանաչվի, ներդրումներ չեն լինի

Փաստորեն թերագնահատում էինք «թավշյա խաժամուժի» անամոթությունը` մերօրյա թրքաբոլշեւիկների հիմնական թիրախներից առանձնացնելով երեքը. դատական համակարգ (Սահանադրական դատարան), Եկեղեցի եւ ազատ մամուլ։

Պարզվում է, կա հային` հայ, պետությունը` պետություն պահող եւս մեկ ինստիտուտ, որ ոչ մի կերպ չի տեղավորվում Նիկոլի թվի Հայաստանի տեսլականի մեջ եւ օր առաջ պետք է «վնասազերծվի», որպես «հեղափոխության» արտաքին փայատերերի «գլոբալիստական» ծրագրերը խոչընդոտող կարեւոր գործոն։

Դա հայոց լեզուն է եւ հայ գրականությունը։
Այս փուլում խնդիր է դրված «բեռնաթափել» բուհակա՛ն համակարգը` հանել հայերենի ուսուցման «պարտադիր» բաղադրիչը եւ հայոց լեզուն ուսումնական ծրագրերում ներառել-չներառելու հարցը թողնել ԲՈՒՀ-երի հայեցողությանը։

Հաջորդ «քայլը» կլինի այն, որ հայոց լեզվի եւ գրականության ծրագրերը կամավոր, պարտադիր սկզբունքով դուրս կգան բուհական «օրակարգից»։

Վերջում, եթե թողնենք` շարունակեն իրենց կազմաքանդիչ գործունեությունը, այդ առաջավոր փորձը կտարածեն հանրակրթական դպրոցներում։
Եվ վե՛րջ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը