Քաղաքական

15.10.2019 15:54


Ես ծանոթ չեմ մի փորձի, որը ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքներին վերաբերվի որպես զուտ խորհրդատվական կարծիքի. Վարդեւանյան (տեսանյութ)

Ես ծանոթ չեմ մի փորձի, որը ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքներին վերաբերվի որպես զուտ խորհրդատվական կարծիքի. Վարդեւանյան (տեսանյութ)

Ես ծանոթ չեմ մի փորձի, որ ՄԻԵԴ-ի բարձրագույն պալատի թեկուզ խորհրդատվական կարծիքներին վերաբերվի որպես խորհրդատվական կարծիքի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով փաստին, որ ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձեւավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար:

«Կարծես ներկայացվում էր, որ ՄԻԵԴ-ն ուսումնասիրելով հարցը կոնվենցիայի տեսանկյունից, այն վերաբերելի չէ ՀՀ օրենսդրությանը: Կոնվենցիայում ամրագրված բոլոր իրավունքները բոլորն ինկորպորացվել են ՀՀ Սահմանադրության մեջ դեռեւս 2005-ին, կատարելագործվել են 2015-ի բարեփոխումներով: Իսկ Սահմանադրության 81-րդ հոդվածը հստակ արձանագրում է, որ իրավունքների մեկնաբանման ժամանակ պետք է հաշվի առնել միջազգային ատյանների իրավական դիրքորոշումները»,-ասաց նա:

Վարդեւանյանը նշեց, որ ՄԻԵԴ-ի 17 դատավորները քննելու են, թե արդյոք ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը համապատասխանում է կոնվենցիայի մի շարք իրավունքներին, թե ոչ. «Փաստորեն, իրավական որոշակիության, կայունության, հետադարձ ուժի արգելքի, նման տեսակ հարցերը, որոնք կոնվենցիոնալ երաշխիքներ են, Եվրոպական դատարանի բարձր պալատն արդեն քննության առարկա է դարձրել՝ վարույթ ընդունելով, բայց մենք ունենք կալանավորված անձ:

Այնպես չէ, որ ցանկացած հարց կարող է հայտնվել ՄԻԵԴ-ի բարձրագույն պալատում, այնպես չէ, որ ամեն դիմում վարույթ է ընդունվում, իսկ այս դիմումը վարույթ է ընդունվել:

Հիմա պատկերացրեք, որ պարզվում է, որ 300.1 հոդվածը խախտում է կոնվենցիայի իրավունքները, արդյոք դա կնշանակի զուտ խորհրդատվական կարծիք: Ֆորմալ առումով դա կոչվում է խորհրդատվական կարծիք, բայց ինչի՞ համար է այդ գործիքը նախատեսվել. Նախատեսվել է, որպեսզի հետագա նման խախտումները կանխվեն: Որ այդ փուլում դատական մարմինները, Վճռաբեկը կամ ՍԴ-ն, դիմում ներկայացնելով ՄԻԵԴ-ին, կանխեն իրավունքների հնարավոր խախտումները»,-ընդգծեց Քոչարյանի պաշտպանը:

Նա նաեւ հավելեց, որ մինչեւ հիմա ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե 300.1 հոդվածն ինչի մասին է:

Հարցին, թե ինչ է լինելու, եթե ՄԻԵԴ-ը կորոշի, որ խախտում չկա, Վարդեւանյանը պատասխանեց. «Այդ դեպքում՝ մանրամասն կուսումնասիրենք եւ դրանից հետո կներկայացնենք: Բայց եթե խախտում առհասարակ որպես այդպիսին չի լինում, այդ ժամանակ վարույթ որպես կանոն չեն ընդունվում»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը