Եթե «Արցախը Հայաստան է և վերջ»-ի նպատակն է, որ Երևանը որոշի, թե Արցախում ով ինչ ազդեցություն ունենա, դա խնդիր է. Մանոյան
Եթե «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտության նպատակն այն է, որ Երեւանը պետք է որոշի, թե Արցախում ով ինչ քաղաքական ազդեցություն ունենա, դա խնդիր է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Իսկ եթե Արցախը Հայաստան է եւ վերջ, ստորագրեք վերջանա, ինչի՞ չեք ստորագրում: Չի կարելի քաղաքական հաշվարկներով ստեղծել մթնոլորտ եւ այդ ուղղությամբ դրական քայլեր չանել»,-ասաց նա:
Կիրո Մանոյանը նաեւ հավելեց, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ մենք ունեցել ենք պահեր, որ երբ նախագահը ասել է՝ եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, պատերազմ կսկսվի. «Մենք այդ ժամանակ լ ենք ասել, որ չի կարելի նման բաներ ասել: Պետության ղեկավարը չպետք է աշխարհին ցույց տալու, թե ինչ կլինի, եթե այսպես կամ այնպես անենք»:

Աղբյուրը՝ news.am