Կարծիք

15.10.2019 15:07


Բանտախցում, թե ազատության մեջ՝ մեր կռիվը շարունակվելու է

Բանտախցում, թե ազատության մեջ՝ մեր կռիվը շարունակվելու է

2019 թվական, 14 հոկտեմբերի: Արմավիրի քրեակատարողական հիմնարկ...
Գալիս է մի շրջադարձային փուլ, երբ առերեսվելով իրականության հետ՝ ևս մեկ անգամ գիտակցում ես, որ կյանքը կռիվ է: Կռիվ, որի ընթացքում իսկական հանցագործները կարող են մնալ ազատության մեջ, իսկ անմեղները՝ հայտվել բանտում: Իսկ այսօրվա Հայաստանի նման երկրում, որտեղ իշխանության են եկել գաղափարազուրկ, ազգադավ քայլարածները, այդ անարդար ու գաղջ գործընթացը ավելի ընդգծված բնույթ է ստացել: Պետական շենք զավթած, երեք ոստիկանների սպանած, բանկոմատ թալանած անձինք այսօր ազատության մեջ են՝ «հեղափոխության» թեթև ձեռքով: Իսկ հայոց բանակի չորս գեներալ-գնդապետներից երեքի դեմ քրեական գործ է հարուցված՝ դարձյալ այդ չարաբաստիկ «հեղափոխության» հետևանքով: Բանտում է Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանը, և հիմա արդեն՝ ընդդիմադիր ակտիվիստներ, «Խեղափոխություն» թիմի անդամներ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը:

Երբ ծանոթացա կինոռեժիսոր Նարեկ Մութաֆյանի հետ, նա շատ-շատերի աչքում սովորական երիտասարդ էր, բայց իմ ներքին համոզմունքն ինձ ասում էր, որ նա մոտ ապագայում քաղաքական ասպարեզում դառնալու է վառվռուն կերպար՝ իր ուրույն աշխարհայացքով, սկզբունքներով, մարդկային իր տեսակով: Ես չսխալվեցի իմ կանխատեսումներում․․․ Նա անցնում է մի քանի ամսում այն ուղին, որ մյուսները անցնում են տարիներով:

Այսօր պատմություն է կերտվում՝ դաժան, անարդարություններով լի, բայց և հաղթանակի ամուր հավատով: Ես հպարտանում եմ այս ամենով, քանի որ մեզ ազատազրկում են մեր այս պայքարի համար: Բայց թող լավ իմանան բռնապետական իշխանությունները՝ բանտախցում թե ազատության մեջ՝ մեր կռիվը շարունակվելու է, մինչև որ հանգի իր տրամաբանական եզրագծին, և սերունդների համար ստեղծի իրավական, ապահով, անվտանգ, ժողովրդավար պետություն: Այս ամենը նաև ցույց տվեց, որ սա անձի համար մղվող պայքար չէ, այլ՝ գաղափարի և հայրենիքի:

Այսօր քրեակատարողական հիմնարկում Նարեկը, գալով հանդիպման սենյակ, ողջագուրվեց մեզ հետ և հագուստի թևքի միջից դուրս բերեց մի թուղթ: Դա նամակ էր, կոչ-հորդոր՝ ուղղված իր զինակից ընկերներին: Դա կռիվը շարունակելու հորդոր էր, որից մարմին է փշաքաղվում, և պատգամ, որը կարելի է կարդալ նաև երեխաներին՝ նրանց մեջ կամք և արիություն սերմանելու նպատակով:
Հաղթելու ենք:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը