Կարծիք

15.10.2019 14:07


Շնորհակալություն բոլոր 1000 դրամ վճարող ՀՀ քաղաքացիներին

Շնորհակալություն բոլոր 1000 դրամ վճարող ՀՀ քաղաքացիներին

«Հաշվետվողականության» սկզբունքը հագելով, ինքս ևս անդրադառնում եմ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի խորհրդի վերջին` 13-րդ նիստի արդյունքներին.

1. Սահմանվեց եռամսյակային հաշվետվությունների նոր կարգ. ասել է` տնօրենի հաշվետվությունն այլևս կհրապարակվի www.1000plus.am կայքում, ինչը կարևոր քայլ է` հիմնադրամի նկատմամբ վստահության տեսանկյունից։

2. Հիմնադրամի միջոցները հնարավորություն տվեցին շահառու դարձնել նաև 1998-2008 թթ-ի զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին։ Ի դեպ տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետության նորագույն ժամանակաշրջանում այդ 10 տարիներին ամենաքիչ զոհերն և հաշմանդամներն ենք ունեցել, ու դա է պատճառը, որ այս անգամ հնարավորություն եղավ համաժամանակյա` 10 տարվա «հետհաշվարկ» կատարել։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ ԲՈԼՈՐ 1000 ԴՐԱՄ ՎՃԱՐՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ. Ձեր շնորհիվ է այդ աջակցությունը` դրա կարիքն զգացող ընտանիքներին հասնում։

3. Խորհուրդը կարևորեց «հիմնադրամի դեսպանների» գործնեությունը, խնդիր դրվեց` հ/կ-ների կողմից նվիրատվությունների գաղափարն էլ ավելի արժևորել և մասսայականացնել

Հ.Գ. Հիմնադրամի գաղափարները ճանաչելի դաձնելը պետք է լինի ՀՀ ցանկացած քաղաքացու պարտավորվածություններից մեկը:

Հաջորդիվ կանրադառնամ հիմնադրամի տնօրենի հաշվետվությանը։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը