Լրահոս

15.10.2019 13:29


Մի´ թողեք, որ օստեոպորոզը կոտրի Ձեզ. հայ և օտարազգի բժիշկները կոչն ու պարը (տեսանյութ)

Մի´ թողեք, որ օստեոպորոզը կոտրի Ձեզ. հայ և օտարազգի բժիշկները կոչն ու պարը (տեսանյութ)

Օստեոպորոզը հիվանդություն է, որի հետևանքով ոսկորները դառնում են ավելի փխրուն ու անգամ թեթև շարժումը կարող է հեշտորեն դառնալ կոտրվածքների պատճառ: Օստեոպորոզի դեպքում ոսկորի մի կոտրվածքին հաջորդում է մյուսը, ու հաճախ դա կարող է ճակատագրական լինել մարդու համար:

73342376_2438839489526324_7439429650742247424_n

Ըստ Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի տվյալների` օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքները սպառնում են ամեն երեք կանանցից մեկին, 50 տարեկան և ավելի բարձր տարիքի ամեն հինգ տղամարդկանցից մեկին ամբողջ աշխարհում:

Հոկտեմբերի 8 և 9-ին օստեոպորոզի զարգացման պատճառների, ռիսկերի, կանխարգելման միջազգային մոտեցումների մասին 2 կարևոր միջոցառումներ տեղի ունեցան Հայաստանում:

73080567_709512842885311_138991455300485120_n 73082284_481123902485988_3474337609969303552_n 73222979_770425516761049_6216200188629876736_n

Հոկտեմբերի 8-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում օստեոպորոզի միջազգային երրորդ գիտաժողովն էր, որին ներկա էին 28 երկրներից շուրջ 60 հեղինակավոր մասնագետներ: Գիտաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ Օստեոպորոզի կենտրոնի հիմնադիր, Կոլումբիա համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը, ով ողջունեց ներկաներին՝ նշելով, 2016 թ. Հայաստանը դարձել է կենտրոն, որտեղ հավաքվում են օստեոպորոզի միջազգային ասոցիացիաների ղեկավարները և քննարկում են իրենց ասոցիացիաների առաջ ծառացած արդիական խնդիրները, օստեոպորոզի կանխարգելմանն ուղղված հարցերը:

Օստեոպորոզի Հայկական ասոցիացիայի նախագահ և Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն Վարտա Բաբալյանը mednews.am-ին փոխանցեց. «Սա արդեն 3-րդ հանդիպումն է և տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է: Այս տարի մենք քննարկում ենք վիտամին Դ-ի ստատուսն ամբողջ աշխարհում: Վիտամին Դ-ի պակասը մարդու օրգանիզմում օստեոպորոզի զարգացման կարևոր պատճառներից է, հենց այդ պատճառով էլ այս հավաքվել ենք հասկանալու, թե որ երկրներում ինչ իրավիճակ է, ինչպես է Վիտամին Դ-ի պակասն ազդում օրգանիզմի վրա ու ինչ քայլեր կարելի է ձեռնարկել՝ կանխարգելելու օստեոպորոզի տարածվածությունը»:

72999528_433490793955971_1475158757498421248_n72784987_584857162254487_36339679636750336_n 72980917_986024538412341_5395457205656879104_n

Նա նաև նշեց, որ մինչև դեկտեմբերի վերջ կունենանք Հայաստանում վիտամին Դ-ի հետազոտության արդյունքները. «Հետազոտել ենք 1350 մարդու: Այս հետազոտությունների հիման վրա մենք կունենանք օստեոպարոզի տարածվածության ցուցանիշները, որը կօգնի էլ ավելի թիրախային կազմակերպել օստեոպորոզի կանխարգելման ռազմավարությունը մեր երկրում»,- ուրախությամբ փաստեղ Վարտա Բաբալյանը:

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի պետի պարտականությունները կատարող Կարինե Գաբրիելյանը` նշելով, որ ՀՀ առողջապահության նախարարությունը բավականին կարևորում է այս թեման` հատկապես շեշտադրելով, որ ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդություններում գերակա է օստեոպորոզի խնդիրը. «Նախաձեռնությունը շատ դրական է այն առումով, որ հավաքվում են բոլոր շահագրգիռ կողմերը և հենց այսպիսի օրերին է ձևավորվում այն ռազմավարությունը, որով պետք է շարժվել տվյալ խնդրի դեմ պայքարելու համար»:

72052897_389319418623908_6022001026138112000_n 72311460_726773114401456_5952862128665788416_n 73013597_424611628195551_7016865548113805312_n

Օստեոպորոզի Ռուասատանի ասոցացիայի նախագահ Օլգա Լեսնյակն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սա նշանակալի միջոցառում է, քանի որ փորձի փոխանակումը բժիշկների համար շատ կարևոր է: Իսկ օստեոպորոզի զարգացումից խուսափելու համար մարդկանց խորհուրդ տվեց նախ հետևել ճիշտ ապրելակերպին. «Սա հիվանդություն է որը շատ հաճախ առաջանում է մեծահասակների մոտ, հատկապես 50 տարեկանից բարձր կանանց մոտ` մենոպաուզայի` դաշտանադադարի շրջանում, երբ օրգանիզմում կալցիի պակաս է առաջանում: Առողջ ապրելակերպը` սննդակարգում կաթնամթերքի ներառումը, արևի բավարար ճառագայթները` վիտամին Դ ստանալու համար, ֆիզիկական վարժությունները և վնասկար սովորություններից հրաժարվելը (ծխել և ալկոհոլի չարաշահում) կօգնեն խուսափել օսթեոպորոզից»:

72311637_2511357958957024_3277196674052653056_n 72315757_516858502442256_8153475153477500928_n 73018384_386450778929326_7640121742928642048_n

Իսկ հաջորդ օրը տեղի ունեցավ վաղուց ամենամյա դարձած Օստեոպորոզի 13-րդ ամենամյա սիմպոզիումը. «Արտերկրից հրավիրված առաջատար մասնագետները ներկայացրին օստեոպորոզի կանխարգելման և բուժման վերաբերյալ իրենց փորձը՝ հանդես գալով ուսուցողական դասախոսություններով շուրջ 400 հայ մասնագետների առաջ:Այս ամենն արվում է օստեոպորոզի դեմ պայքարի օրվա շրջանակներում, քանի որ ամեն տարի ամբողջ աշխարհում նշվում է այդ օրը, որի նպատակն է հիվանդության լրջությունն ու կանխարգելման մեթոդները հասցնել հանրությանը, իրազեկել բժիշկներին տարբեր միջոցներով, թե սոցկայքերով, թե լրատվական միջոցներով»,-պատմեց Վարտա Բաբալյանը: Օտարազգի մասնագետներն էլ իրենց ելույթներում շեշտադրեցին այն փաստը, որ ամերիկահայ պրոֆեսոր Ջոն Բիլիզիկյանի ջանքերի շնորհիվ հարևան երկրների համեմատությամբ Հայաստանում ավելի հասանելի են դենսիտոմետրիկ հետազոտությունները ու կոչ անում հայ կոլեգաներին ավելի ակտիվ օգտագործել այդ հանգամանքը օստեոպորոզ հիվանդության ախտորոշման հարցում:

72321462_691611754677929_756555031741726720_n 72330847_917905925256207_2093885999493939200_n

Միջոցառման ուշագրավ պահերից էր կազմակերպված ֆլեշմոբը Golds Gym ընկերության հետ համատեղ: Շուրջ 400 հայ մասնագետներն ու դրսից ժամանած հյուրերը պարեցին ու ֆիզիկական վարժություններ կատարեցին՝ կոչ անելով մարդկանց վարել առողջ ապրելակերպ օստեոպորոզից խուսափելու համար:

Ի դեպ, մինչ միջոցառումները Օստեոպորոզի կենտրոնի Ջոն Բիլեզիկյանը և Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն Վարտա Բաբալյանը հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, և Ջոն Բիլեզիկյանի խոսքով՝ նախագահի հետ բավական արդյունավետ քննարկում է եղել ՀՀ-ում օստեոպորոզի բուժման, կանխարգելման և միջազգային փորձը կիրառելու հարցերի վերաբերյալ:

72482905_548580029248264_2624396000504053760_n 72621911_2315013335291838_2753731381480652800_n

Օստեոպորոզի կենտրոնը շարունակելու է Օստոպորոզի կանխարգելման միջազգային օրվան՝ հոկտեմբերի 20-ին, ուղղված միջոցառումները: Ավելին, յուրաքանչյուր երկուշաբթի ու հինգշաբթի օրերին կենտրոնը կազմակերպում է դասընթաց, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ՝ իմանալու ավելին օստեոպորոզի զարգացմանը նպաստող գործոնների, ռիսկերի, ախտորոշման ու բուժման առանձնահատկությունների մասին:

72610062_3022706731078972_6236370450268553216_n 72784987_584857162254487_36339679636750336_n

Աղբյուրը՝ mednews.am

Այս խորագրի վերջին նյութերը