Լրահոս

15.10.2019 13:05


Արագածոտնի մարզպետը 24 ժամ ուտում է, 24 ժամ՝ ստում. «Հրապարակ»

Արագածոտնի մարզպետը 24 ժամ ուտում է, 24 ժամ՝ ստում. «Հրապարակ»

«Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հարցազրույցներից մեկում ասում է՝ Ես աշխատում եմ 24 ժամ և հաց չեմ ուտում: Ուսումնասիրե­լով նրա աշխատանքային վերջին ամիսների գործունեությունը՝ եկա այն համոզման, որ դա այդպես չէ: Ո՞վ է Դավիթ Գևորգյանը, ինչ է արել այս մեկ տարվա ընթացքում և ինչքան սեր ու համերաշխություն է ներարկել մարզի «սիրազուրկ ու անհամերաշխ» բնակիչներին: Մինչև մարզպետ նշանակվելը նրան ոչ ոք չէր ճանա­չում Արագածոտնի մարզում, բայց դա չխանգարեց, որ նորանշանակն ԱԺ ընտրություններում հավաքեր շուրջ 16 հազար 500 ձայն: Իհարկե, ինքը շնորհակալություն հայտնեց իր ընտրազանգվածին՝ մոռանալով, որ այդ մարդիկ ոչ թե իրեն, այլ Նիկոլ Փաշինյանին են ձայն տվել:

Ամեն դեպքում՝ մարդիկ հույս ունեին, որ աշխատանքային խղճուկ կենսագրությունը չի խանգարի, և Գևորգյանը կդառնա նորմալ մարզ­պետ: Սակայն նշանակման առաջին օրվանից մարզպետը չի ցանկանում տեսնել համայնքապետերի երեսը, բացի մի քանիսից, որոնք որոշակի կարողություններ ունեն՝ հանգստի գոտիներ, սննդի օբյեկտներ:

Դրանցից կարելի է առանձնացնել Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանին, ում հետ ժա­մանակին մտերիմ հարաբերություններ ուներ, այնքան, որ կերուխումերից մե­կի ժամանակ մարզպետը որոշում է գնալ Արագածավան՝ թաղային հեղինակություններից մեկի մոտ, որպեսզի պարզեն, թե ով է եղել միտինգի ժա­մանակ, ավանակի ճակատին «Դա­վիթ Գևորգյան» գրության հեղինակը:

Սակայն դրանից մի քանի ամիս հե­տո մարզխորհրդի նիստի ժամանակ հեգնել է համայնքապետին, ով արհա­մարհել էր և չէր ներկայացել նիստին: Պարզվում է՝ մարզպետը քմահա­ճորեն է աշխատանքի ներկայանում, կամայականորեն պարգևատրումներ է գրում:

Նրա օգնական Տիգրան Եղիազարյանը հրամանագրված է որպես մարզպետի օգնական, բայց երբեմն ոչ միայն օգնական է, այլև մարզպետի վարորդ, որովհետև մարդիկ չեն համաձայնում մի քանի օրից ավել կատարել այդ ծառայությունը՝ արժանանա­լով մարզպետի անսեր և ոչ համերաշխ հանդիմանանքներին:

Ճիշտ է, վերջերս հայտնվել է մեկը, ով կարողացել է տևական ժամանակ դիմանալ, սա­կայն կարծում ենք՝ ժամանակավոր: Ու, ահա, օգնական Եղիազարյանը երբեմն նաև «մարզպետ» է, որովհետև ստանձնել է բացակայող մարզպետի թղթերի ստորագրությունը: Վերջինս մի կոշտ ու տղամարդկային հատկա­նիշ ունի, մերժում է բոլորին, ոչ մեկն առանց իր գիտության մարզպետի մոտ չի մտնում, գյուղապետը նախօ­րոք դիմում պիտի գրի, որ մարզպետն ընդունի: Անգամ դիմում պիտի գրի իրենց կուսակցության ներկայացուցի­չը, ով առաջին օրվանից եղել է Նիկոլ Փաշինյանի կողքին:

Մի խոսքով՝ բո­լորը: Թերևս մեկ աշխատանք կա, որ լավ է կատարում Դավիթ Գևորգյանը քաղաքացիների ուրբաթօրյա ընդունե­լությունը, որը նրա ֆեյսբուքյան էջի անբաժանելի մասն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը