Քաղաքական

15.10.2019 12:48


Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) այսօր պետք է տեղի ունենար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Ռ․Քոչարյանը, սակայն, չէր ներկայացել նիստին, քանի որ գտնվում է հետվիրահատական վերականգնողական շրջանում։

Դատարանը տեղեկացված է եղել, որ հոկտեմբերի 8-ին Ռոբերտ Քոչարյանը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Ռ․ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց Ռ․ Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաբանական թիմի հարցմանն ի պատասխան «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենից ստացված տեղեկությունը։

Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է հոկտեմբերի 9-ին, ներկայումս շարունակվում է նրա հետվիրահատական-վերականգնողական բուժումը, և առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում (կախված հետվիրահատական բուժման ընթացքից և արդյունավետությունից), Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին հնարավոր չէ։

Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 5-ին, ժամը 13։00-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը