Քաղաքական

15.10.2019 11:18


Ինչ են խոսել Նիկոլն ու «կիրթը»․ «Իրատես»

Ինչ են խոսել Նիկոլն ու «կիրթը»․ «Իրատես»

«Սի­րիա­յի հյու­սիս-արևել­քում ըն­թա­ցող զար­գա­ցում­նե­րին զու­գա­հեռ ան­տե­սա­նե­լի ակ­տի­վու­թյուն է նկատ­վում նաև Ղա­րա­բա­ղյան հար­ցում: Գոր­ծըն­թաց­ներն ա­ռայժմ ըն­թա­նում են գոր­գի տակ, այ­նու­հան­դերձ, «վե­րե­լա­կա­յին» շփում­ներն ար­ձա­նագ­րում են` ձևա­չա­փա­յին փո­փո­խու­թյան տար­րեր ևս առ­կա են:

Ա­մենևին պա­տա­հա­կան չպետք է հա­մա­րել գե­նե­րալ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի գրո­հը հենց այս պա­հին, որ­քան էլ շա­տե­րը պն­դեն, թե Ար­ցա­խը թևա­կո­խում է նա­խընտ­րա­կան փուլ, Բա­լա­սա­նյա­նը պար­զա­պես խա­ղի մեջ է մտ­նում էն­դշ­պի­լով: Բա­լա­սա­նյա­նի մտ­քե­րը հե­ռագ­նա մե­սիջ­ներ էին` ա­ռա­ջին հեր­թին ար­ցա­խյան խնդ­րին առ­նչ­վող, ին­չը ակն­հայտ է նաև Ռու­սաս­տան-Հա­յաս­տան-Ադր­բե­ջան վեր­ջին դիս­կուր­սում:

Նախ՝ Հա­յաս­տան կա­տա­րած այ­ցի ըն­թաց­քում Վլա­դի­միր Պու­տինն ինչ-որ «իր նման» չէր. նա ան­չափ շատ ժա­մա­նակ «կորց­րեց» Փա­շի­նյա­նի վրա, ինչն իր հեր­թին ազ­դանշա­նում էր` հան­դի­պում­նե­րի «ան­կանգ» ռե­ժի­մի հա­տա­կում այլ օ­րա­կարգ կա:

Պու­տի­նի ոտ­նա­հետ­քե­րը Հա­յաս­տա­նում դեռ չէին սա­ռել, Վալ­դա­յում խիստ հե­տաքր­քիր մտ­քեր հայտ­նեց Սեր­գեյ Լավ­րո­վը. նա քն­նա­դա­տեց Փա­շի­նյա­նի մո­տե­ցու­մը` «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, և վերջ» մտ­քե­րի մա­սով, օ­րի­նակ բե­րեց Կո­սո­վոն, ուր ժա­մա­նա­կին ՆԱ­ՏՕ-ի զո­րա­միա­վո­րում մուտք գոր­ծեց: Պարզ­վում է, սա­կայն, «մեծ հայ» Լավ­րո­վը ոչ թե այդ փաս­տի վրա է շեշ­տադ­րու­մը կա­տա­րել, այլ չերևա­ցող միտքն առ­նչ­վել էր Պրիշ­տի­նա­յին, ուր նույն այդ օ­րե­րին ռու­սա­կան զո­րա­խումբ էր մուտք գոր­ծել: Ակ­նարկն ա­ռա­վել քան թա­փան­ցիկ էր:

Չմո­ռա­նանք` ար­ցա­խյան խնդ­րում գեր­տե­րու­թյուն­նե­րի հա­մար «ալ­ֆան» և «օ­մե­գան» մշ­տա­պես ե­ղել է խա­ղա­ղա­պահ­նե­րի «բե­րե­տի» գույ­նը:

Ի շա­րու­նա­կու­թյուն` «նժ­դե­հյան ասքն» էր: Ա­ռա­ջին հա­յաց­քից խն­դիրն առ­նչ­վում էր ոչ թե Նժ­դե­հի, այլ Նի­կոլ Փա­շի­նյա­նի «ար­ձա­նին»` ԱՊՀ գա­գաթ­նա­ժո­ղո­վում բարձ­րաց­ված: Ա­մեն բան այդ­քան ծի­ծա­ղե­լի չէր լի­նի, ե­թե Փա­շի­նյան Նի­կոլն այդ­քան «պատ­րաստ­ված» չլի­ներ իր ան­ձե­ռա­կերտ ար­ձա­նի բարձ­րաց­մա­նը` Նժ­դե­հի պաշտ­պա­նու­թյա­նը, ե­թե իր հո­գե­հայր Լևոն Տեր-Պետ­րո­սյանն էլ ժա­մա­նա­կին նույ­նա­տիպ մտ­քեր ար­տա­բե­րած չլի­ներ Նժ­դե­հի թե­մա­յով: Ե­թե ոչ վաղ ան­ցյա­լում ռու­սա­կան հե­ռուս­տաա­լիք­նե­րը Սերժ Սարգ­սյա­նի, նրա իշ­խա­նու­թյան դեմ նույ­նա­կան ար­գու­մենտ­ներ չբե­րեին:

Սա­կայն ա­մե­նա­կարևորն այդ ա­մե­նում Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու «կիրթ» Իլ­համ Ա­լիևի խիստ եր­կար` եր­կու­ժա­մա­նոց զրույցն էր ու­տե­լու ժա­մին, իբր Նժ­դե­հի ար­ձա­նի «հար­ցով», ո­րի ըն­թաց­քում «մի քիչ» էլ խո­սել էին Ար­ցա­խի խնդ­րից:

Լավ փա­թե­թա­վոր­ված «լապ­շան» կախ­վեց բո­լո­րի ա­կանջ­նե­րից, այդ թվում՝ մի­ջազ­գա­յին հան­րու­թյան, ու ա­ռա­ջին հեր­թին` ԵԱՀԿ ՄԽ ա­մե­րի­կյան հա­մա­նա­խա­գա­հու­թյան, որն այս օ­րե­րին փոր­ձում է հաս­կա­նալ` Թուր­քիան կպահ­պա­նի՞ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը` վե­րահս­կո­ղու­թյու­նը հաս­տա­տել Սի­րիա­յի հյու­սիս-արևել­քում 10 կմ շա­ռավ­ղով, թե՞ կփոր­ձի թր­քո­րեն ա­ռաջ գնալ` ան­կա­խա­տե­սե­լի ի­րա­վի­ճակ­ներ ա­ռա­ջաց­նե­լով թե՛ տա­րա­ծաշր­ջա­նում, թե՛ առ­կա պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րում` ֆորս մա­ժոր պար­տադ­րե­լով բո­լո­րին:

Նկա­տենք` Ռու­սաս­տա­նը լուռ հետևում է սի­րիա­կան զար­գա­ցում­նե­րին, սպա­սում է, որ Դոն­բա­սում Զե­լենս­կին կյան­քի կո­չի Շտայ­մա­յե­րի պլա­նը, ո­րը բխում է բա­ցար­ձա­կա­պես Ռու­սաս­տա­նի շա­հե­րից (սա ևս կար­ծես դեռ չի ի­րա­կա­նա­նում)։ Ռու­սաս­տա­նը աչ­քերն ա­ռայժմ փա­կում է սի­րիա­կան զար­գա­ցում­նե­րի վրա, ձեռ­քը հս­տակ պա­հում ղա­րա­բա­ղյան նյար­դի վրա, «ճաշ» տա­լիս հա­կա­մար­տող կող­մե­րին:

Նկա­տենք` Փա­շի­նյան-Պու­տին վեր­ջին շփում­նե­րից, ԱՊՀ «ճա­շից» մեկ օր հե­տո Փա­շի­նյա­նը հարկ հա­մա­րեց հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­նալ Վլա­դի­մի­րո­վի­չի հետ` իբր Սի­րիա­յի զար­գա­ցում­նե­րին առ­նչ­վող»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը