Ինչո՞ւ քրդերը թուրքական ագրեսիայի դիմաց մնացին միայնակ և ի՞նչ հետևություն պետք է անեն հայերը. մաս 2-րդ
«Հայերն ու քրդերն ապացուցեցին, որ անխոհեմությունը նույնպես կարող է լինել քաղաքական կատեգորիա»:
Այս միտքը պատկանում է բրիտանացի հայտնի հետախույզ մայոր Նոյելին, ով Լոուրենս Արաբիացու, Գերտրուդա Բելի, Վիլսոնի, Հեյի և այլ հետախույզների հետ Լոնդոնի կողմից 1-ին աշխարհամարտի ժամանակ գործուղվել էր Միջին Արևելք ռազմաքաղաքական, ազգագրական, տնտեսական և այլ տիպի հսկայական հետախուզական տեղեկություններ հավաքելու համար: Իմաստ չունի վերլուծել, թե ինչ արկածների նրանք հանդիպեցին՝ շփվելով արաբների, քրդերի և հայերի հետ: Պարզապես ներկայացնենք նրանց վերջնական եզրակացությունը, որը ներկայացրել էին Լոնդոն՝ բնութագրելով վերը նշված ժողովուրդներին և նրանց վերնախավերին՝ միաժամանակ նշելով, թե ինչ է հնարավոր, որպեսզի թուրքերն այս տարածաշրջանում վերջանական պարտության մատնվեն: Ներկայացնենք միայն այդ զեկույցի այն հատվածը, որը վերաբերվում է հայերին և քրդերին:
Առաջին
Հայկական պահանջները՝ ստեղծել «Ծովից ծով Հայաստան», իրատեսական չեն, քանզի Արևմտյան Հայաստանի վիլայեթներում հայկական տարրը գրեթե վերացել էր Հայոց ցեղասպանության հետևանքով:
Երկրորդ
Հայկական պահանջները վնասում էին հայ-քրդական հնարավոր դաշինքին, քանզի քրդերը վախենում էին, թե «Ծովից ծով Հայաստանում» իրենք տեղ չէին ունենա:
Երրորդ
Հայկական մաքսիմալիստական պահանջներից կօգտվեին թուրքերը, և հայ-քրդական հնարավոր դաշինքի փոխարեն նորից կձևավորվի թուրք-քրդական դաշինք՝ ընդդեմ հայերի և եվրոպական տերությունների:
Չորրորդ
Թուրքերի դեմ պետք է բացել հունական, հայկական, արաբական և քրդական ճակատներ, քանզի միմիայն այդ դեպքում ուժերի հավասարակշռությունը կլինի ի վնաս թուրքերի:
Հինգերրորդ
Արևելյան վիլայեթները պետք է բաժանվեն հետևյալ կերպ՝ Էրզրումի, Տրապիզոնի վիլայեթները՝ դեպի Սև ծով ելքով, պետք է միացվեն Կովկասյան Հայաստանին, իսկ մնացած վիլայեթների հիման վրա պետք է ստեղծել Քրդական ինքնավարություն՝ քրդական ցեղերի համադաշնության ձևով՝ ուղղված թուրքերի դեմ:
Միմիայն այդպիսի բաժանման պարագայում է հնարավոր քրդերին համախմբել ընդդեմ թուրքերի:
«ԱյսկետերիչկատարմանդեպքումհայկականևքրդականտարածքներըանխուսափելիորենկրկինկհայտնվենԹուրքիայիվերահսկողությանտակ: Եվպետքէշտապել, քանզիժամանակըաշխատումէթուրքերիօգտին»,- նշում էին բրիտանացիները:
Երևի թե կարիք չկա նշել, որ անգլիացիների այս առաջարկներն առաջին հերթին մերժվեցին հայերի կողմից: Ի պատասխան դրա՝ 1919թ․ մայիսի 12-ին Իրաքի բրիտանական վարչակազմի ղեկավարը պաշտոնապեսարդեն հաստատեց, որՄեծ Բրիտանիան դեմ է Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի վիլայեթներում հայկական պետության ստեղծմանը, քանզի դա օգուտ չի բերի ո՛չ հայերին, ո՛չ քրդերին, ոչ էլ եվրոպական տերություններին:
Սա այն ժամանակ բրիտանացիների վերջին նախազգուշացումնէր հայերին, որ վիրտուալ իլյուզիաներով չի կարելի ապրել:
Հայերն այն ժամանակ ոգևորված էին Վուդրո Վիլսոնի «առաջարկներով», մեծ Հայաստան ստեղծելու ծրագրերով: Եվ ոչ մեկին հետաքրքիր չէր, թե ինչպե՞ս է այն կյանքի կոչվելու, երբ նույնիսկ ԱՄՆ կոնգրեսը մերժեց նույն Վիլսոնի այդ ծրագրերը Մեծ Հայաստանի վերաբերյալ:
Այն, որ Մեծ Հայաստանի գաղափարը արևմտյան երկրների կողմից մեծ խաբեություն էր, որպեսզի, հայերը, գոնե ժամանակավորապես բոլշևիկյան Ռուսաստանից հեռու մնան, պարզ դարձավ հետագայում:
Թեև՝ հանուն ճշմարտության պետք է նշել, որ այս խաբեության մեջ ավելի շատ մեղավոր էին հայերը, հետո՝ արևմտյան տերությունները: Քանզի, օրինակ, դեռ Սևրի պայմանագրի կնքումից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը Սան-Ռեմոյի համաժողովից առաջ էր զգուշացնում դաշնակիցներին. «Մի՛ խաբեք հայերին, նրանք ի վիճակի չեն լինի սեփական ուժով պաշտպանելու իրենց սահմանները, և ո՛չ մի գերտերություն, նույնիսկ մեծ բատալիոնով, չի աջակցի նրանց»: Սա, թերևս, անգլիացիների վերջին նախազգուշացումն էր հայերին: Հետագայում, երբ Հայաստանը խորհրդայնացվեց և հայկական հարցը դուրս եկավ միջազգային ասպարեզից, Լլոյդ Ջորջը նշեց. «Հայերը դարձան միջազգային դիվանագիտության զոհը»:
Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ այն ժամանակ հայերը չլսեցին անգլիացիներին և կառչել էին ամերիկացիներից: Սակայն 1920թ. հունիսի 1-ին ամերիկյան սենատը մերժեց հայկական մանդատը։ Սա նույնպես հայերին ուղղված ազդակ էր, որ ամերիկացիներն էլ են ձեռքերը լվանում «Մեծ Հայաստանի» նախագծից: Փաստացի, մեզ այն ժամանակ դա էլ չսթափեցրեց:
Թուրքերը կարողացան կարճ ժամանակահատվածում ոտքի կանգնել և կարճ ժամանակահատվածում նրանք հասան մեծ հաջողությունների:
Մենք մնացինք պարզունակ երազանքների մեջ' փորձելով իրագործել ոչ իրատեսական «Ծովից ծով Հայաստանի» գաղափարը։ Դրա հետևանքով 1920թ. աշնանը պարտվեցինք' կորցնելով մեր տարածքների մեծ մասը և ստացանք հակազգային բոլշևիկյան իշխանություն: Փաստացի ուզում էինք «Ծովից ծով» երկիր, իսկ իրականում ստացանք տարածքների կորուստ և պետականության վերացում: Ավելի քան 55 հազար քառ. կմ տարածքը մենք կարող էինք ընդլայնել նույնիսկ մինջև 70-80 հազարի: Դա էր մեզ առաջարկում այն ժամանակվա Մոսկվան՝ իր էթնոքարտեզի սահմաններով: Իսկ Անտանտի դեմ պայքարող Աթաթուրքը ստիպված կհամաձայներ Մոսկվայի հետ:
Սակայն այն ժամանակվա Հայաստանում չգտնվեց մի լուրջ գործիչ, ով Աթաթուրքի նման կհասկանար Հայաստանի իրատեսական շահերի տիրույթը: Եվ արդյունքում, մենք կորցրեցինք ոչ միայն մեր սահմանները ընդլայնելու հնարավորությունները, այլև եղած 55 հազար կիլոմետրանոց մեր երկիրը: Ավելին, կորցրինք պետականությունը և քիչ էր մնում վերջնականապես բնաջնջվեինք այս տարածքից՝ որպես ժողովուրդ:
Սա էր այն ժամանակվա մեր վերնախավի իրական դեմքն ու մակարդակը, որն այդպես էլ ոչ ոք չի ուզում խոստովանել:
«Աղետավորչէկորուստներունենալը, շատավելիաղետավորէվերագնահատումներիանընդունակլինելը: Առանցվերագնահատումների՝անիմաստէորոնումը, իսկառանցորոնման՝մեռնումէոչմիայնժողովրդիմիտքը, այլնաևինքը՝ժողովուրդը: Վերագնահատմանպետքէենթարկելոչմիայնդեպքերիառարկայականբնույթը, այլնաև, ևգլխավորապես, մերհոգևորկյանքիենթակայականտարրերը: Պիտիորոնենք, փնտրենք, գտնենքմերդժբախտություններիիրականպատճառները, ճանաչենքմերիսկականվերքերը, ախտորոշենքմերժողովրդիհոգին, որիցհետոմիայնխոսքըկարողէլինելբուժումիմասին»,-այս ամենից հետո եզրակացրեց մեր ականավոր ռազմական և պետական գործիչներից մեկը՝ Գարեգին Նժդեհը:
Վերադառնանք ժամանակակից քրդերի խնդրին
Այսօր քրդերը տառ առ տառ կրկնում են բոլոր այն սխալները, որ մենք կատարեցինք իրենց հետ միասին 100 տարի առաջ:
Մի՞թե պարզ չէ, որ Սիրիայի բնակչության 7 տոկոս կազմող քրդերին երբեք թույլ չեն տա, որ նրանք վերահսկեն այդ երկրի 30 տոկոսը: Սա ոչ միայն անիրատեսական է, այլև անարդար: Քրդերը այնքան պրիմիտիվ գտնվեցին, որ չհասկացան, որ անիրատեսական ծրագիրը հնարավոր չէ իրականացնել սկզբունքորեն՝ անկախ նրանից, թե ով է դրան աջակցում:
Քրդերի այս անմեղսունակ կեցվածքը հուշում է, որ նրանք նույպես պետք է դառնան գերտերությունները զոհ: Բայց դրա համար, ոչ մեկին բարոյական իրավունք չունեն մեղադրելու:
Իհարկե, պատմությունը եթեներ չի սիրում, սակայն կարող ենք մեծ հավանականությամբ պնդել, որ եթե 1918-ին մենք համաձայնեինք բրիտանական ծրագրերը ընդունել, ապա այսօր կունենայինք մոտ 100-120 հազար կիլոմետրանոց երկիր՝ ելքով դեպի Սև ծով:
Մենք դա մերժեցինք: Բիրտանացիներն իրենց պետական ռեգիստրում գրանցեցին մեզ որպես «անլուրջ ժողովուրդ, որը սիրում է երազել»:
Հետագայում՝ 1920-ին, մենք պետք է ընդունեինք Մոսկվայի առաջարկները, և կունենայինք մոտ 70-80 հազարանոց Հայաստան, նեռարյալ Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը, Ղարսը՝ մինչև Օլթի:
Բայց դա էլ մերժեցինք, և ռուսների պետական ռեգիստրում մեզ նշեցին, որպես «մաքսիմալիզմով տառապող ժողովուրդ»:
Այսօր նույնը կատարվում է քրդերի հետ: Սրանց ոչ ոք լուրջ չի ընդունում: Բոլորն ուզում են իրենց օգտագործել իրենց խաղերի մեջ: Իսկ այդ խաղի ամենաշատ տուժողը, բնականաբար, քրդերը պիտի լինեն:
Այն որ քրդերը, լինելով ավելի քան 30 մլն-անոց ժողովուրդ, լուրջ չեն ընկալվում որևէ գերտերության կողմից, դրա մեղավորը բացառապես քրդերն են: Քանզի իրենց պատմությամբ ապացուցել են, որ իրենց լուրջ չի կարելի ընկալել:
Ինչ վերաբերում է մեզ՝ հայերիս, ապա 90-ական թվականների ղարաբաղյան հաղթանակներով մենք կարողացանք գերտերությունների պետական ռեգիստրներում փոքր ինչ շեշտադրումներ փոխել մեր մասին:
Սակայն նորից կուզեմ կրկնել, մեզ հաջողվել է փոփոխել դեռ շեշտադրումները, բայց երբեք ոչ մեր մասին պատկերացումները: Պատկերացումներ, որոնք ամոթալի պիտի լինեն մեզ համար՝ որպես ժողովուրդ:
Քանզի կրկին պիտի հիշենք Գարեգին Նժդեհի պատգամը և պիտի արմատական փոփոխության ենթարկենք մեր մտածողությունը: Ծայրաստիճան պարզունակ, ռամիկ պատկերացումներով մենք չենք կարող գոյատևել այս տարածաշրջանում, որտեղ առանցքային դերակատում են կազմում նաև 80 մլն-անոց Թուրքիան և 10 մլն-անոց Ադրբեջանը:
Ինչո՞ւ քրդերը թուրքական ագրեսիայի դիմաց մնացին միայնակ և ի՞նչ հետևություն պետք է անեն հայերը. մաս 2-րդ
«Հայերն ու քրդերն ապացուցեցին, որ անխոհեմությունը նույնպես կարող է լինել քաղաքական կատեգորիա»:
Այս միտքը պատկանում է բրիտանացի հայտնի հետախույզ մայոր Նոյելին, ով Լոուրենս Արաբիացու, Գերտրուդա Բելի, Վիլսոնի, Հեյի և այլ հետախույզների հետ Լոնդոնի կողմից 1-ին աշխարհամարտի ժամանակ գործուղվել էր Միջին Արևելք ռազմաքաղաքական, ազգագրական, տնտեսական և այլ տիպի հսկայական հետախուզական տեղեկություններ հավաքելու համար: Իմաստ չունի վերլուծել, թե ինչ արկածների նրանք հանդիպեցին՝ շփվելով արաբների, քրդերի և հայերի հետ: Պարզապես ներկայացնենք նրանց վերջնական եզրակացությունը, որը ներկայացրել էին Լոնդոն՝ բնութագրելով վերը նշված ժողովուրդներին և նրանց վերնախավերին՝ միաժամանակ նշելով, թե ինչ է հնարավոր, որպեսզի թուրքերն այս տարածաշրջանում վերջանական պարտության մատնվեն: Ներկայացնենք միայն այդ զեկույցի այն հատվածը, որը վերաբերվում է հայերին և քրդերին:
Առաջին
Հայկական պահանջները՝ ստեղծել «Ծովից ծով Հայաստան», իրատեսական չեն, քանզի Արևմտյան Հայաստանի վիլայեթներում հայկական տարրը գրեթե վերացել էր Հայոց ցեղասպանության հետևանքով:
Երկրորդ
Հայկական պահանջները վնասում էին հայ-քրդական հնարավոր դաշինքին, քանզի քրդերը վախենում էին, թե «Ծովից ծով Հայաստանում» իրենք տեղ չէին ունենա:
Երրորդ
Հայկական մաքսիմալիստական պահանջներից կօգտվեին թուրքերը, և հայ-քրդական հնարավոր դաշինքի փոխարեն նորից կձևավորվի թուրք-քրդական դաշինք՝ ընդդեմ հայերի և եվրոպական տերությունների:
Չորրորդ
Թուրքերի դեմ պետք է բացել հունական, հայկական, արաբական և քրդական ճակատներ, քանզի միմիայն այդ դեպքում ուժերի հավասարակշռությունը կլինի ի վնաս թուրքերի:
Հինգերրորդ
Արևելյան վիլայեթները պետք է բաժանվեն հետևյալ կերպ՝ Էրզրումի, Տրապիզոնի վիլայեթները՝ դեպի Սև ծով ելքով, պետք է միացվեն Կովկասյան Հայաստանին, իսկ մնացած վիլայեթների հիման վրա պետք է ստեղծել Քրդական ինքնավարություն՝ քրդական ցեղերի համադաշնության ձևով՝ ուղղված թուրքերի դեմ:
Միմիայն այդպիսի բաժանման պարագայում է հնարավոր քրդերին համախմբել ընդդեմ թուրքերի:
«Այս կետերի չկատարման դեպքում հայկական և քրդական տարածքները անխուսափելիորեն կրկին կհայտնվեն Թուրքիայի վերահսկողության տակ: Եվ պետք է շտապել, քանզի ժամանակը աշխատում է թուրքերի օգտին»,- նշում էին բրիտանացիները:
Երևի թե կարիք չկա նշել, որ անգլիացիների այս առաջարկներն առաջին հերթին մերժվեցին հայերի կողմից: Ի պատասխան դրա՝ 1919թ․ մայիսի 12-ին Իրաքի բրիտանական վարչակազմի ղեկավարը պաշտոնապես արդեն հաստատեց, որ Մեծ Բրիտանիան դեմ է Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի վիլայեթներում հայկական պետության ստեղծմանը, քանզի դա օգուտ չի բերի ո՛չ հայերին, ո՛չ քրդերին, ոչ էլ եվրոպական տերություններին:
Սա այն ժամանակ բրիտանացիների վերջին նախազգուշացումն էր հայերին, որ վիրտուալ իլյուզիաներով չի կարելի ապրել:
Հայերն այն ժամանակ ոգևորված էին Վուդրո Վիլսոնի «առաջարկներով», մեծ Հայաստան ստեղծելու ծրագրերով: Եվ ոչ մեկին հետաքրքիր չէր, թե ինչպե՞ս է այն կյանքի կոչվելու, երբ նույնիսկ ԱՄՆ կոնգրեսը մերժեց նույն Վիլսոնի այդ ծրագրերը Մեծ Հայաստանի վերաբերյալ:
Այն, որ Մեծ Հայաստանի գաղափարը արևմտյան երկրների կողմից մեծ խաբեություն էր, որպեսզի, հայերը, գոնե ժամանակավորապես բոլշևիկյան Ռուսաստանից հեռու մնան, պարզ դարձավ հետագայում:
Թեև՝ հանուն ճշմարտության պետք է նշել, որ այս խաբեության մեջ ավելի շատ մեղավոր էին հայերը, հետո՝ արևմտյան տերությունները: Քանզի, օրինակ, դեռ Սևրի պայմանագրի կնքումից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը Սան-Ռեմոյի համաժողովից առաջ էր զգուշացնում դաշնակիցներին. «Մի՛ խաբեք հայերին, նրանք ի վիճակի չեն լինի սեփական ուժով պաշտպանելու իրենց սահմանները, և ո՛չ մի գերտերություն, նույնիսկ մեծ բատալիոնով, չի աջակցի նրանց»: Սա, թերևս, անգլիացիների վերջին նախազգուշացումն էր հայերին: Հետագայում, երբ Հայաստանը խորհրդայնացվեց և հայկական հարցը դուրս եկավ միջազգային ասպարեզից, Լլոյդ Ջորջը նշեց. «Հայերը դարձան միջազգային դիվանագիտության զոհը»:
Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ այն ժամանակ հայերը չլսեցին անգլիացիներին և կառչել էին ամերիկացիներից: Սակայն 1920թ. հունիսի 1-ին ամերիկյան սենատը մերժեց հայկական մանդատը։ Սա նույնպես հայերին ուղղված ազդակ էր, որ ամերիկացիներն էլ են ձեռքերը լվանում «Մեծ Հայաստանի» նախագծից: Փաստացի, մեզ այն ժամանակ դա էլ չսթափեցրեց:
Թուրքերը կարողացան կարճ ժամանակահատվածում ոտքի կանգնել և կարճ ժամանակահատվածում նրանք հասան մեծ հաջողությունների:
Մենք մնացինք պարզունակ երազանքների մեջ' փորձելով իրագործել ոչ իրատեսական «Ծովից ծով Հայաստանի» գաղափարը։ Դրա հետևանքով 1920թ. աշնանը պարտվեցինք' կորցնելով մեր տարածքների մեծ մասը և ստացանք հակազգային բոլշևիկյան իշխանություն: Փաստացի ուզում էինք «Ծովից ծով» երկիր, իսկ իրականում ստացանք տարածքների կորուստ և պետականության վերացում: Ավելի քան 55 հազար քառ. կմ տարածքը մենք կարող էինք ընդլայնել նույնիսկ մինջև 70-80 հազարի: Դա էր մեզ առաջարկում այն ժամանակվա Մոսկվան՝ իր էթնոքարտեզի սահմաններով: Իսկ Անտանտի դեմ պայքարող Աթաթուրքը ստիպված կհամաձայներ Մոսկվայի հետ:
Սակայն այն ժամանակվա Հայաստանում չգտնվեց մի լուրջ գործիչ, ով Աթաթուրքի նման կհասկանար Հայաստանի իրատեսական շահերի տիրույթը: Եվ արդյունքում, մենք կորցրեցինք ոչ միայն մեր սահմանները ընդլայնելու հնարավորությունները, այլև եղած 55 հազար կիլոմետրանոց մեր երկիրը: Ավելին, կորցրինք պետականությունը և քիչ էր մնում վերջնականապես բնաջնջվեինք այս տարածքից՝ որպես ժողովուրդ:
Սա էր այն ժամանակվա մեր վերնախավի իրական դեմքն ու մակարդակը, որն այդպես էլ ոչ ոք չի ուզում խոստովանել:
«Աղետավոր չէ կորուստներ ունենալը, շատ ավելի աղետավոր է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումների՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնման՝ մեռնում է ոչ միայն ժողովրդի միտքը, այլ նաև ինքը՝ ժողովուրդը: Վերագնահատման պետք է ենթարկել ոչ միայն դեպքերի առարկայական բնույթը, այլ նաև, և գլխավորապես, մեր հոգևոր կյանքի ենթակայական տարրերը: Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք մեր դժբախտությունների իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վերքերը, ախտորոշենք մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն խոսքը կարող է լինել բուժումի մասին»,-այս ամենից հետո եզրակացրեց մեր ականավոր ռազմական և պետական գործիչներից մեկը՝ Գարեգին Նժդեհը:
Վերադառնանք ժամանակակից քրդերի խնդրին
Այսօր քրդերը տառ առ տառ կրկնում են բոլոր այն սխալները, որ մենք կատարեցինք իրենց հետ միասին 100 տարի առաջ:
Մի՞թե պարզ չէ, որ Սիրիայի բնակչության 7 տոկոս կազմող քրդերին երբեք թույլ չեն տա, որ նրանք վերահսկեն այդ երկրի 30 տոկոսը: Սա ոչ միայն անիրատեսական է, այլև անարդար: Քրդերը այնքան պրիմիտիվ գտնվեցին, որ չհասկացան, որ անիրատեսական ծրագիրը հնարավոր չէ իրականացնել սկզբունքորեն՝ անկախ նրանից, թե ով է դրան աջակցում:
Քրդերի այս անմեղսունակ կեցվածքը հուշում է, որ նրանք նույպես պետք է դառնան գերտերությունները զոհ: Բայց դրա համար, ոչ մեկին բարոյական իրավունք չունեն մեղադրելու:
Իհարկե, պատմությունը եթեներ չի սիրում, սակայն կարող ենք մեծ հավանականությամբ պնդել, որ եթե 1918-ին մենք համաձայնեինք բրիտանական ծրագրերը ընդունել, ապա այսօր կունենայինք մոտ 100-120 հազար կիլոմետրանոց երկիր՝ ելքով դեպի Սև ծով:
Մենք դա մերժեցինք: Բիրտանացիներն իրենց պետական ռեգիստրում գրանցեցին մեզ որպես «անլուրջ ժողովուրդ, որը սիրում է երազել»:
Հետագայում՝ 1920-ին, մենք պետք է ընդունեինք Մոսկվայի առաջարկները, և կունենայինք մոտ 70-80 հազարանոց Հայաստան, նեռարյալ Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը, Ղարսը՝ մինչև Օլթի:
Բայց դա էլ մերժեցինք, և ռուսների պետական ռեգիստրում մեզ նշեցին, որպես «մաքսիմալիզմով տառապող ժողովուրդ»:
Այսօր նույնը կատարվում է քրդերի հետ: Սրանց ոչ ոք լուրջ չի ընդունում: Բոլորն ուզում են իրենց օգտագործել իրենց խաղերի մեջ: Իսկ այդ խաղի ամենաշատ տուժողը, բնականաբար, քրդերը պիտի լինեն:
Այն որ քրդերը, լինելով ավելի քան 30 մլն-անոց ժողովուրդ, լուրջ չեն ընկալվում որևէ գերտերության կողմից, դրա մեղավորը բացառապես քրդերն են: Քանզի իրենց պատմությամբ ապացուցել են, որ իրենց լուրջ չի կարելի ընկալել:
Ինչ վերաբերում է մեզ՝ հայերիս, ապա 90-ական թվականների ղարաբաղյան հաղթանակներով մենք կարողացանք գերտերությունների պետական ռեգիստրներում փոքր ինչ շեշտադրումներ փոխել մեր մասին:
Սակայն նորից կուզեմ կրկնել, մեզ հաջողվել է փոփոխել դեռ շեշտադրումները, բայց երբեք ոչ մեր մասին պատկերացումները: Պատկերացումներ, որոնք ամոթալի պիտի լինեն մեզ համար՝ որպես ժողովուրդ:
Քանզի կրկին պիտի հիշենք Գարեգին Նժդեհի պատգամը և պիտի արմատական փոփոխության ենթարկենք մեր մտածողությունը: Ծայրաստիճան պարզունակ, ռամիկ պատկերացումներով մենք չենք կարող գոյատևել այս տարածաշրջանում, որտեղ առանցքային դերակատում են կազմում նաև 80 մլն-անոց Թուրքիան և 10 մլն-անոց Ադրբեջանը:
Հոդվածի մաս 1-ինն՝ այստեղ։
Երվանդ Բոզոյան
Քաղաքական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org