Կարծիք

15.10.2019 08:55


Դավիթ Սանասարյանի պատմությունը․ սայթաքեց, ընկավ դանակի վրա և այդպես իրար հետևից՝ ութ անգամ

Դավիթ Սանասարյանի պատմությունը․ սայթաքեց, ընկավ դանակի վրա և այդպես իրար հետևից՝ ութ անգամ

analitik.am֊ը գրել էր, որ Դավիթ Սանասարյանը երեխայի է վրաերթի ենթարկել և ամեն ինչ արել է, որ պատահարը չգրանցվի ոստիկանությունում։ Սանասարյանը պատախանել է. «Հայտարարում եմ, որ սուտ է, նման բան չի եղել երբևէ»։

Իսկ այն բանից հետո, երբ հրապարկվում է տեսագրությունը, ուր վիրակապի մեջ 9֊ամյա երեխան և նրա մայրը պատմում են, որ Դավիթ Սանասարյանը երեխային գցել է մեքենայի տակ, և հիվանդանոցում ռենտգենի 4 հազար դրամը մուծել ու էլ չի օգնել, իսկ իրենք արդեն 100 հազար դրամ են ծախսել, Սանասարյանը այս անգամ պատասխանում է․ «Երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային, ընկավ գետնին»։

—Ամբաստանյա՛լ, պատմեք՝ ինչպես սպանվեց ձեր զոքանչը։

—Դե, նստած խոհանոցում դանակով նարինջ եմ կլպում, զոքանչս եկավ, մեկ էլ սայթաքեց, ընկավ դանակի վրա... և այդպես իրար հետևից՝ ութ անգամ։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը