Լրահոս

05.05.2010 12:33


Մ. Ահմադինեջադ «Իրանը չի վախենում ո՛չ պատժամիջոցներից, ո՛չ էլ ռազմական ներխուժումից»

Մ. Ահմադինեջադ «Իրանը չի վախենում ո՛չ պատժամիջոցներից, ո՛չ էլ ռազմական ներխուժումից»

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ Իրանը չի վախենում ո՛չ պատժամիջոցներից, ո՛չ էլ ռազմական ներխուժումից, որով որ սպառնում ԱՄՆ-ը։ Իրանի նախագահը նման հայտարարությամբ հանդես է եկել Նյու-Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ահմադինեջադը նշել է, որ նոր պատճամիջոցների կիրառումը կբացառի իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ «Եթե պատժամիջոցները կիրառվեն, Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այլևս երբեք չեն նորմալանա։ Իսկ եթե Իրանի վրա տեղի ունենա հարձակում, ապա Իսլամական Հանրապետությունը հարվածին հարվածով կպատասխանի»,-հայտարարել է Իրանի նախագահը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և արևմտյան մի շարք պետություններ հանդես են գալիս Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու օգտին՝ կասկածելով Իսլամական Հանրապետությանը միջուկային զենք ստեղծելու մեջ։ Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ։

Ըստ «Associated Press»-ի

Այս խորագրի վերջին նյութերը