Քաղաքական

14.10.2019 17:38

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով գտնվելու են Հայաստանում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով գտնվելու են Հայաստանում

Այսօր և վաղը տարածաշրջանային այցով Հայաստանում են գտնվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք Հայաստանից հետո մեկնելու են Արցախ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մսին հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 21-ին Պրահայում փոխվարչապետերի մակարդակով կայանալու են Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ. «Հոկտեմբերի 28-ին նախատեսվում է Բուլղարիայի արտգործնախարարի պաշտոնական այցելությունը Հայաստան, իսկ հոկտեմբերի 30, 31-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոնակոյում մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին»,-հավելեց ԱԳՆ խոսնակը։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։