Դանիել Իոաննիսյան. «...մի մասը կողմնորոշվում է այնպես, ինչպես իր շահերն են թելադրում»
Հայաստանում երիտասարդությունը վերջին շրջանում բավական ակտիվացել է։ Սակայն ճիշտ կողմնորոշվելու հարցում արդյոք խնդիրներ չկա՞ն։ «7օր»-ի այս հարցին ի պատասխան՝ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական թևի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասել է.
-Որպես կանոն, ամեն մեկը կողմնորոշվում է այնպես, ինչպես իր գաղափարներն են թելադրում, իսկ մի մասը կողմնորոշվում է այնպես, ինչպես իր շահերն են թելադրում։ Բայց, իրոք, վերջին շրջանում բավականին ակտիվություն է նկատվում ուսանողության շրջանում, որն ըստ էության կարելի է կապել տարբեր հանգամանքների հետ: Առաջինը քաղաքական կուսակցությունների առավել ակտիվ լինելն է՝ մասնավորապես երիտասարդական թևերի, երկրորդը ուսանողական շարժումներն են՝ կապված մագիստրատուրայի և ասպիրանտուրայի հետ։

7or.am