Կարծիք

14.10.2019 16:48


Նույնիսկ դատավարական ժամկետներն են ձգվում անհնարին ու հնարավոր բոլոր եղանակներով

Նույնիսկ դատավարական ժամկետներն են ձգվում անհնարին ու հնարավոր բոլոր եղանակներով

Քաղբանտարկյալներ Սարգիս Օհանջանյանի ու Նարեկ Մութաֆյանի խայտառակ կալանավորման որոշումների դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքների կապակցությամբ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարաններից պահանջել էր գործի նյութերը։ Բողոքները ներկայացրել էինք 03.10.2019թ., այսօր 14.10.2019թ. է և Շենգավիթ նստավայրից նոր տեղեկացա, որ այսօր նոր գործերն ուղարկվել են վերաքննիչ դատարան։ Բնականաբար, դեռ մի քանի օր էլ կտևի մինչ փոստով գործերը կհասնեն վերաքննիչ, այնտեղ էլ եռօրյա ժամկետում կնշանակեն դատական նիստ, իհարկե, ևս մի քանի օր անց։

Նույնիսկ դատավարական ժամկետներն են ձգվում անհնարին ու հնարավոր բոլոր եղանակներով, ակնհայտ է՝ Նարեկի ու Սարգսի նկատմամբ ընտրված կալանքը խափանման միջոցի հետ աղերս չունի, կարծես՝ կալանքը որպես պատիժ կիրառված լինի։

Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը առաջին ատյանի համապատասխան դատարանների կողմից կայացված բացարձակ ապօրինի որոշումների արդյունքում կալանավորվել են 29.09.2019թ.-ին, անցել է ավելի քան կես ամիս, ինչ նրանք փաստացի զրկված են ազատությունից, իսկ այդ խայտառակ դատական ակտերի բողոքարկումը փաստորեն դեռ տեղի չի ունեցել։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը