Լրահոս

14.10.2019 20:20


Արմավիրում կատարված դանակահարության դեպքը բացատվել է

Արմավիրում կատարված դանակահարության դեպքը բացատվել է

Հոկտեմբերի 12-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել 15-ամյա պատանի։ Նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է Մյասնիկյան գյուղում մետաղների վրա ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմավիր քաղաքի ավտոկայարանի հարակից երկաթգծի տարածքում, վիճաբանության ժամանակ, տուժածին դանակով հարվածներ է հասցրել 17-ամյա երիտասարդը, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 19։00-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը