Հոկտեմբերի 9-ին «Էրեբունի» ԲԿ ծննդատանը 47-ամյա հղի կին է մահացել, այս մասին տեղեկացնում է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը:
Արտամարմնային բեղմնավորմամբ զույգ պտղով հղիացած կնոջ մոտ ախտորոշվել է թեթեւ աստիճանի պրեկլամսիա:Հղիության 35 շաբաթականում կատարված կեսարյան հատման ընթացքում երկրորդ պտղի դուրսբերման պահին հղիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, գրանցվել է շնչառության կանգ, ճնշման անկում:
Անմիջապես միացվել է արհեստական շնչառական սարքին, հրավիրվել են ռեանիմատոլոգներ եւ հարակից բոլոր նեղ մասնագետները, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումներն, ինչպես նաեւ անմիջապես կատարվել է հակամակարդիչների ներարկում:
Մեկ ու կես ժամ ցուցաբերված միջոցառումներից հետո գրանցվել է կնոջ կենսաբանական մահը: Ախտորոշվել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, սիրտ-թոքային անբավարարություն եւ թոք-սրտային անբավարարություն, «օձիք»-ի համախտանիշ՝ պարանոցի, գլխի եւ վերին վերջույթների տոտալ ցիանոզով:
Կեսարյան հատման ընթացքում ծնվել է զույգ երեխա՝ տղա եւ աղջիկ, համապատասխանաբար 1կգ 880 գ, 45 սմ հասակով եւ 2կգ 40 գ, 45 սմ հասակով: Ծնվելու պահին երեխաներն ունեցել են շնչառական խնդիրներ, ստացել են համապատասխան բուժում, վիճակը գնահատվում է կայուն, նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ստանում են նորածնային խնամք:
Աշխարհում թոքային զարկերակների թրոմբոէմբոլիաները մայրական մահացության պատճառագիտության մեջ դիտարկվում են որպես ոչ կանխելի մահեր:
«Էրեբունի» ԲԿ–ում 47-ամյա հղի կին է մահացել
Հոկտեմբերի 9-ին «Էրեբունի» ԲԿ ծննդատանը 47-ամյա հղի կին է մահացել, այս մասին տեղեկացնում է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը:
Արտամարմնային բեղմնավորմամբ զույգ պտղով հղիացած կնոջ մոտ ախտորոշվել է թեթեւ աստիճանի պրեկլամսիա: Հղիության 35 շաբաթականում կատարված կեսարյան հատման ընթացքում երկրորդ պտղի դուրսբերման պահին հղիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, գրանցվել է շնչառության կանգ, ճնշման անկում: