Քաղաքական

14.10.2019 15:15

Իշխանության հերոսները քայլածներն ու պառկածներն են, նրանց կողմից Նժդեհի մասին խոսելն անհեթեթություն է. Գևորգ Գևորգյան (տեսանյութ)

Իշխանության հերոսները քայլածներն ու պառկածներն են, նրանց կողմից Նժդեհի մասին խոսելն անհեթեթություն է. Գևորգ Գևորգյան (տեսանյութ)

Այն, ինչ Ալիևը խոսում էր Փաշինյանի հետ, ոչ միայն Արցախի Հանրապետությանն է վերաբերում, այլ անմիջականորեն վերաբերում է Հայաստանին: Այդ ամենին սթափ գնահատական պետք է տալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ անդրադառնալով Աշխաբադում Փաշինյան-Ալիև զրույցին:

«Որպես ՀՀ քաղաքացի, Փաշինյանի և Ալիևի հանդիպումը ես բնորոշում եմ ռազմական գործողությունների վերսկսման նախաբան: Իրականում այսօր ՀՀ իշխանությունը մեկուկես իր տարի վարած ապազգային քաղաքականությամբ մեծ դաշտ ստեղծեց Ալիևի ու Ադրբեջանի՝ նման գռեհիկ և մարտական կոչերով հանդես գալու համար»,-ասաց Գևորգյանը և կասկած հայտնեց, թե ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ինչպես է հայ ժողովուրդը կարողանալու հետ շպրտել հակառակորդին:

«Հասկանում եք, առաջնագիծը առանց ամուր թիկունքի, պառակտված ժողովրդով, թունավորված հասարակությամբ, քայլ արածներով և չարածներով վտանգավոր կլինի առաջ գնալու համար»,-նշեց նա և հավելեց, որ ներկայիս իշխանությունն իր քայլերով երկիրը վտանգի առաջ է կանգնեցնում:

Գևորգ Գևորգյանի խոսքով՝ ապազգային քաղաքականություն վարելով, հերոսներին վարկաբեկելով՝ ներկայիս իշխանության կողմից Նժդեհի մասին խոսելը անհեթեթություն է:

«Երբ իրենց հերոսները քայլածներն ու պառկածներն են, և նրանք խոսում են Նժդեհի մասին. դա պոպուլիստական քայլ է: Պատկերացրեք, եթե Նիկոլ Փաշինյանը արձագանք չտար, չէր կարողանալու տակից դուրս գալ: Նա ինչ կարողանում է, անում է, նա կարողանում է խոսել և ժամանակ ձգել»,-ասաց նա:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։