Հատված ազգի փրկիչ, հույսի փարոս եւ ապավեն, Վովայի տղա Նիկոլի` Հեյդար օղլի Իլհամին տված «կոշտ, շատ կոշտ, աննախադեպ կոշտ» հուժկու հակահարվածից.
«Ես ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել`կարեւոր է, որ մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը։ Ասում են, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Շատ Խորհրդային գործիչներ են մահացել այդ բանտում, Սոլժենիցինը Գուլագում էր։ Մենք կարծում ենք, որ նրանք, ովքեր դատապարտվել են 37-50-ական թվականներին, բոլորը ազգի թշնամի՞ են: Եթե այդպես է, ապա բազմաթիվ ականավոր գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքն ավարտել բանտում: Բայց դա չի նշանակում, որ մենք այդ ամենը պետք է իբրև փաստ ընդունենք: Եվ ես անտեղի, անհարկի եմ համարում պատմությունն աղավաղելու, բավական կարևոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով այս ձևաչափի օգտագործումը»։
Վերաձեւակերպելով «դասականին»` ի գիտություն իր եւ արյան ծարավ իր խունվեյբինների, ցանկանում ենք եւս մեկ անգամ ընդգծել. «Պատմությունը վաղ թե ուշ տալու է «թավշյա հեղափոխության» եւ դրան հաջորդած վհուկների որսի օբյեկտիվ գնահատականը։ Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Առաջին ու Վերջինի պատվերով եւ վնգստացող դատավորների դոբրոյով ավելի քան մեկ տարի գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։
Արցախյան ազատամարտում անուրանալի ներդրում ունեցող, Արցախի պետականության ակունքներում կանգնած բազմաթիվ այլ ականավոր գործիչներ ձեւով քրեական, բովանդակությամբ քաղաքական հետապնդման թիրախ են դարձել եւ հետեւողականորեն վարկաբեկվում են։ Բայց դա չի նշանակում, թե նրանք ազգի թշնամի են, կամ նրանց առաջադրված եւ նախապատրաստական փուլում գտնվող շինծու մեղադրանքները պետք է ընդունենք իբրեւ փաստ»։
Համենայն դեպս, եւս անգամ զգուշացնում ենք անհասկացողներին` ոչ հեռու անցյալի մեր պատմությունն աղավաղելու, իրողությունները ոտքից գլուխ շուռ տալու այս հանցավոր «գործընթացն» անպատիժ չի մնալու։
Կեղծարարները վաղ թե ուշ կանգնելու են ոչ միայն արդարադատության, այլեւ պատմության դատաստանի առաջ եւ պատժվելու են օրենքի, մարդկային եւ բարոյական նորմերի ամենայն խստությամբ։
Խմբագրելով «դասականին»

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից