27-ամյա վարորդը ՎԱԶ-2114 ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Հոկտեմբերի 12-ին, վրարերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Սարգսյանը՝ իր վարած ՎԱԶ-2114 մակնիշի 35 FD 844 համարանիշի ավտոմեքենայով, Գարեգին Նժդեհ փողոցի 18 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 53-ամյա Աշոտ Գ.-ին և 59-ամյա Համլետ Ս.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վարորդը՝ ոստիկանության Շենգավիթի բաժին, քանի որ դեպքի վայր ժամանած Երևանի Ճանապարհային ոստիկանները ունեցել են կասկածներ, որ նա վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։