Լրահոս

14.10.2019 13:25


Բերման է ենթարկվել 18-ամյա քաղաքացի, ում մոտ հայտնաբերվել է 20 հատ կեղծ թղթարդամ

Բերման է ենթարկվել 18-ամյա քաղաքացի, ում մոտ հայտնաբերվել է 20 հատ կեղծ թղթարդամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Դավիթաշեն թաղամասի մի բնակչի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 18-ամյա Ռուբեն Մ.-ն է, ով բերման է ենթարկվել Բաշինջաղյան փողոցից Nissan մակնիշի ավտոմեքենայով: Արդեն ոստիկանության Մաշտոցի բաժնում նրա մոտ հայտնաբերվել է 9 հատ 20 հազար անվանական նույն համարի թղթադրամ:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու կասկածանքով Ռուբեն Մ.-ի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը