Կարծիք

14.10.2019 13:09


Գառան դիմակով գայլը պետական բյուջեն մսխում է աննախադեպ չտեսությամբ

Գառան դիմակով գայլը պետական բյուջեն մսխում է աննախադեպ չտեսությամբ

Նիկոլ Փաշինյանը, ով իշխանության է եկել ստի, կեղծիքի, հերյուրանքի, շինծու մեղադրանքների տարածմամբ և թալանված բյուջեի պաշտպանի դիմակով, այսօր պետական բյուջեն դարձնելով ընտանեկան՝ աջ ու ձախ ծախսեր է շռայլում իր և իր մերձավորների բարեկեցության համար, ու դեռ կան Հայաստանում դեգենեռատներ, ովքեր այս ամենին նորմալ են վերաբերվում, սակայն այս հանգամանքը մտահոգիչ է, չի կարելի թույլ տալ, որ գառան դիմակով Գայլը ուտի մեր բոլորիս պատկանող ոչխարներին:

Հատուկ այն մարդկանց համար, ովքեր շարունակոմ են հավատալ, վստահել, գլուխները պատին տալ կամ վայելել Նիկոլի միակ տղամարդկության ապացույցը, ցանկանում եմ մի քանի դրվագ ամեն դեպքում նշել կատարված ծախսերից. այդ թվում քաղաքային բյուջեից․

1. Ամանորյա տոնածառ՝ մոտ 200.000 դոլար
2. Վարչապետի ԱՄՆ չարտեր՝ 350.000 դոլար
3. Վարչապետի ամառանոցի նորոգում՝ 2.000.000 դոլար
4. Վարչապետի խզբզած տողերի հրապարակում՝ 120.000 դոլար
5. Վարչապետի անձնական մեքենայի գնում՝ 500.000 դոլար
6. Աժ խալիների լվացում՝ 10.000 դոլար

Այս շարքը, անխո՛ս, կարելի է շարունակել երկար, սակայն նպատակս ոչ թե աննպատակ ու սեփական էգոյի բավարարմանն ուղղված ծախսերի ամբողջական ծավալը ներկայացնելն է, այլ այն, թե թերուս վարչապետը ինչպես կարողացավ կարճ ժամանակում գերազանցել աննպատակ վատնումների բոլոր ժամանակների ռեկորդները:

Հ.Գ. Պարոն վարչապե՛տ, ինչպես ինքներդ եք հաճախ սիրում արտահայտվել, նույն տոնով ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ մինչև վերջին կոպեկը վերադարձնելու եք...

Հ.Գ.Գ. Ի դեպ ձեր դեպքում ձեր ընտանեկան չտեսության հաշվին դուք արդեն ձեզ հանցակից եք դարձրել ձեր ընտանիքից առնվազն 2 անդամի, ինքնաթիռի ազատ աթոռին հայտնված ձեր տիկնոջը ևս փոխանցեք, որ ժողովրդի հաշվին կռուիզ գնացած ամեն օրվա համար փոխհատուցելու է կալանքի օրերով։
Ինձանից հասնում էր զգուշացնելը...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը