ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ
Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
Նշենք, որ Հրայր Թովմասյանը չի մասնակցելու նիստին։
Նշենք, որ գործող օրենսդրության համաձայն՝ դիմումն ՍԴ մուտքագրվելուց հետո 7-օրյա ժամկետում ՍԴ-ն աշխատակարգային նիստում որոշում է կայացնում վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ 30-օրյա ժամկետում ՍԴ պետք է ընդունի երկու որոշումներից մեկը՝ կա՛մ մերժում է տվյալ դիմումը, կա՛մ դադարեցնում է կոնկրետ դատավորի լիազորությունները։
Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի համաձայն՝ դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչեւ դատաքննության ավարտը: Սահմանադրական դատարանի այն դատավորը, որի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: Հրայր Թովմասյանի պնդմամբ՝ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նա հրաժարվել էր մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ.–ի փետրվարին։
***
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօրվանից արձակուրդում է և չի մասնակցի իր լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցի քննարկմանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14–ին լրագրողներին տեղեկացրեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։
Վերջինիս ենթադրությամբ՝ Հրայր Թովմասյանը գործի քննության անաչառությունն ապահովելու նպատակով է գտնվելու արձակուրդում։
Նշենք, որ աշխատակարգային նիստին չի մասնակցում նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որը պաշտոնը ստանձնելուց ի վեր որևէ նիստի չի մասնակցել։
Գյուլումյանի կարծիքով՝ Վահե Գրիգորյանը հավանաբար ցանկություն չունի մասնակցելու նիստին, թեև ըստ նրա՝ նիստի օրվա և ժամի մասին ծանուցված են բոլոր անդամները։
ՍԴ անդամը նշեց, որ եթե մինչև աշխատանքային օրվա ավարտ դիմումը վարույթ ընդունել–չընդունելու հարցով որոշակի եզրակացության չգան, հնարավոր է նույնիսկ աշխատանքային ժամերից դուրս քննարկումը շարունակվի։