Կարծիք

14.10.2019 12:55


Գյումրին միշտ էլ եղել է մշակութային կենտրոն և թանգարանների մուտքերի դիմաց հերթերը անսպառ են եղել

Գյումրին միշտ էլ եղել է մշակութային կենտրոն և թանգարանների մուտքերի դիմաց հերթերը անսպառ են եղել

Կարդալով Վարչապետի վերջին գրառումը՝ «Այս լուսանկարներն արվել են այսօր Գյումրիում՝ Հովհաննես Շիրազի եւ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանների դիմաց: Պատկերացնո՞ւմ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել: Ասում են՝ նման իրավիճակ է եղել նաեւ այլ թանգարանների մուտքերի մոտ: Ահա սա է Հեղափոխությունը, ահա թե ինչ է փոխվել Հայաստանում»:

Ուզում եմ հիշեցնել, որ Գյումրին միշտ էլ եղել է մշակութային կենտրոն և թանգարանների մուտքերի դիմաց հերթերը անսպառ են եղել:

Եվ այն, որ այս ամենը կապ ունի հեղափոխության հետ, թույլ տվեք հիասթափեցնեմ Ձեզ, սա մեր գյումրվա սովորույթների մի մասն է:

Հեղափոխություն կլիներ այն, որ բացի ժամանցային միջոցառումների կազմակերպումից, իրական քայլեր իրականացվեն Գյումրիում, ի վերջո աշխատատեղեր բացվեն, մարդկանց կենսամակարդակը բարձրանա:

Գո՛րծ արեք, թողեք մե՛նք խոսենք արդյունքների մասին ու նկարահանենք այն:

Սիրանուշ Սերոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը