Աշխարհ

14.10.2019 09:45


«Միասին դիմակայել Թուրքիայի ագրեսիային». քրդերը Սիրիայի իշխանությունների հետ համաձայնության են եկել օգնության շուրջ

«Միասին դիմակայել Թուրքիայի ագրեսիային». քրդերը Սիրիայի իշխանությունների հետ համաձայնության են եկել օգնության շուրջ

Քրդական խմբավորումները համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ Թուրքիայի հետ սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ: Այս մասին ասվում է քրդական ինքնավարության ներկայացուցիչների հայտարարության մեջ, որը հրապարակել է քրդական Firat գործակալությունը:

Նշվում է, որ սիրիական իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որի նպատակն է դիմակայել Թուրքիայի ագրեսիային:

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ սիրիացի զինվորականները կտեղակայվեն սահմանի երկայնքով, որպեսզի աջակցություն ցուցաբերեն «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ին, որոնց հիմքը քուրդ մարտիկներն են:

Այս խորագրի վերջին նյութերը