Ամբողջ գիտակցական կյանքը պետական միջոցների «թալանին» նվիրած ու օլիգարխներից բողոքած մարդը բարոյական իրավունք չունի «թալանելու» պետական բյուջեն
Ճոխության, ցուցամոլության, անիմաստ ծախսերի, թանկ կոստյումների ու պետբյուջեի թալանի, խնամի-ծանոթ-բարեկամներով պետական կառավարման մարմինները լցնելու դեմ կարգախոսներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեից` առանց մրցույթի, 100 000 դոլար է տալիս իր հին օրերի ընկերոջը` իր անիմաստ ստախանովյան կարգախոսը երկրով մեկ տարածելու համար: 1 մլն դոլար է տալիս պետական բյուջեից իր ու իր ընտանիքի համար նոր ավտոմեքենաներ գնելու համար (ինձանից բեթար, կարծես, պապը վերջին սերնդի մերսեդեսով է ման եկել): 2 մլն. դոլար է տալիս, էլի պետական բյուջեից, որ իր տունը վերանորոգեն` իր ու իր ընտանիքի քիմքին համապատասխան: Իր եղբոր որդուն եւ կնեղբորը դարձրել է պատգամավոր` համոզելով, թե «ժողովուրդն» է «ընտրել»: Չեմ խոսում այն մասին, որ 350 հազար դոլար է տալիս անձնական չարթերով ԱՄՆ մեկնելու համար: Ու այսպես շարունակ: Ու էս ամենը իշխանության գալուց ընդամենը 1.5 տարի անց:
Ու սա մի երկրում, որտեղ տասնյակ հազարավոր թոշակառուներ հավատում ու սպասում էին, որ Նիկոլի օրոք ավելի լավ էին ապրելու, տասնյակ հազարավոր ուսանողներ սպասում ու հավատում էին, որ Նիկոլի թվին իրենք այլևս ուսման վարձ տալու խնդիր չէին ունենալու, տասնյակ հազարավոր գործազուրկներ սպասում ու հավատում էին, որ Նիկոլի օրոք իրենք էլ փող աշխատելու ու իրենց ընտանքիներն արժանապատիվ պահելու հնարավորություն էին ունենալու:
Հ.Գ. Պետք չի առարկել, թե պետության ղեկավարը պիտի շրջի վերջին սերնդի զրահապատ մեքենայով, որովհետև...: Պետք չի առարկել, թե պետության ղեկավարի կեցավայրը պիտի ունենա գերթանկարժեք վերանորոգում ու կահավորում, որովհետև...: Պետք չի առարկել, թե «հայրենասիրական» կարգախոսների քարոզը կարևոր է, որովհետև...: Պետք չի առարկել, թե չարթերն ու Zegna հագուստը ճիշտ է, որովհետև...: Ամբողջ գիտակցական կյանքը պետական միջոցների «թալանին» նվիրած ու օլիգարխներից բողոքած մարդը բարոյական իրավունք չունի «թալանելու» պետական բյուջեն ու իրավունք չունի օլիգարխների հետ անգամ լուսանկարվելու: Էլ չեմ ասում` հարսանիքներում պարելու, ինդուլգենցիաներ բաշխելու ու սելֆիներ անելու: Իրավունք չունի ու վերջ, որովհետև, էն ինչ այստեղ գրել եմ, բոլորի բնական ռեակցիան է, անգամ նրանց, ովքեր ստիպված կլինեն քննադատել գրառումս:

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից