Թուրքիայի հյուպատոսը դժգո՞հ է, որ ոչ բոլոր հայերն են գառան պես մորթվել
Լոս Անջելեսում Թուրքիայի երիտասարդ և անփորձ գլխավոր հյուպատոս Հաքան Թեքինը ջանադրաբար փորձում է արժանանալ Անկարայում իր տերերի գովասանքին' պայքարելով Միացյալ Նահանգների լրատվամիջոցներում հայերի վերաբերյալ յուրաքանչյուր հիշատակման դեմ: Անցյալ շաբաթ այս ուղղությամբ նա շատ հեռուն գնաց' վիրավորական նամակ հղելով «Լոս Անջելես թայմս» թերթին:
Թեքինին զայրացրել էր Փեթ Մորիսոնի'ինձ հետ ունեցած հարցազրույցը, որն ապրիլի 24-ին հրապարակվել էր ,Լոս Անջելես թայմսիե խմբագրական էջում՝ «Հարութ Սասունյան. հավատարիմ անցյալին» վերնագրով հոդվածում:
Իր համառոտ նամակում գլխավոր հյուպատոս Թեքինը մի քանի սխալ դատողություններ էր կատարել: Նախ, մեղադրել էր ,Լոս Անջելես թայմսե թերթի «Pulitzer»-ի մրցանակակիր, վետերան լրագրող Փեթ Մորիսոնին՝ պնդելով, թե նրա հարցազրույցը ,մոլորության մեջ գցող շատ տարրերե էր պարունակում' չնշելով դրանցից և ոչ մեկը:
Դատելով գլխավոր հյուպատոսի նամակի բովանդակությունից, կարելի է ասել, որ այն ամենայն հավանականությամբ կազմվել է թուրքական կառավարության կողմից մեծ գումարներով վարձված ամերիկյան հասարակական կապերի (PR) ընկերություններից մեկի կողմից: Միգուցե տեքստը գրվել է ամերիկացիների կողմից, սակայն մտքերն ակնհայտորեն պատկանում են թուրք ժխտողականներին: Իրականում PR ընկերություններն այնքան էլ մտահոգ չեն, թե որքան հիմար մտքեր են արտահայտված նրանց գրվածքներում, միայն թե գոհացնեն իրենց թուրք պատվիրատուին և առատաձեռնորեն վարձատրվեն: Ահա մի անվճար խորհուրդ, որը թուրքական կառավարությունն ու գլխավոր հյուպատոսը հետագայում պետք է հաշվի առնեն նախքան ազատ երկրի ազատ մամուլի դեմ նորից հարձակվելը. «Երբեք մի վիճեք մի մարդու հետ, որը թանաքը գնում է տակառներով»:
Թեքինն իրեն այնպես է պահում, կարծես դեռ գտնվում է Թուրքիայում, որտեղ լրատվամիջոցներին հաճախ ճնշում են այնպիսի ֆաշիստական մեթոդներով, ինչպիսիք են լրագրողներին բանտ նետելը կամ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելը: Նա ապարդյուն ջանում է Թուրքիայի ոչ ժողովրդավարական ,բերան փակելուե քաղաքականությունը ներմուծել Միացյալ Նահանգներ'ճգնելով լռեցնել «Լոս Անջելես թայմսին»:
Գլխավոր հյուպատոսը հարձակվում է ինձ վրա'«Լոս Անջելես թայմս» թերթի հոդվածում զետեղված լուսանկարի համար, որտեղ ես պատկերված եմ տատիկիս' «փամփշտակալի շղթաներով» նկարը ձեռքիս: Ես անչափ հպարտ եմ իմ Կատար տատով, որովհետև այն ժամանակ, երբ միլիոնից ավելի հայեր մահարշավի էին դատապարտվել Թեքինի նախնիների ցեղասպան իշխանավորների կողմից, նա և իր զեյթունցի հայրենակիցները' տղամարդ, կին ու երեխա խիզախորեն պաշտպանել էին իրենց՝ թույլ չտալով գառան պես մորթվել: Եթե նա չպայքարեր ու չփրկեր իր կյանքը, այսօր ես գոյություն չէի ունենա, ինչը թերևս ավելի կերջանակացներ գլխավոր հյուպատոսին: Ի՞նչէ, Թեքինըվշտացածէ, որթուրքականկառավարությանըչիհաջողվելավարտինհասցնել՝մինչևվերջինհայըբնաջնջելուծրագիրը:
Այնուհետև գլխավոր հյուպատոսը մեղադրել է ինձ՝ հայ-թուրքական տխրահռչակ Արձանագրությունների նկատմամբ իմ ,անդրդվելի ընդդիմությանե համար: Արձանագրությունները չվավերացվելու համար նա պետք է մեղադրի միայն իր կառավարությանը, որոնք վեց ամսից ավելի ,փոշի են հավաքումե թուրքական խորհրդարանում: Անշուշտ, հայերի բախտը բերել է, որ Արձանագրությունները չվավերացնելով Թուրքիայի ղեկավարներն ակամա պաշտպանում են Հայաստանի ազգային շահերը՝ փորձելով ավելի շատ զիջումներ կորզել հայկական կառավարությունից:
Անհավատալիորեն Թեքինն իր խղճալի նամակն ավարտում է' հորդորելով ինձ մի փոքր նմանվել Վիլյամ Սարոյանին, որը նրա պնդմամբ շատ ,կարեկիցե է եղել թուրքերի նկատմամբ: Միգուցե թուրք հյուպատոսին հիշեցնեմ Սարոյանի' Հայաստանն ու նրա ժողովրդին բնաջնջել ցանկացող թուրքերին խարազանող հանրահայտ գրվածքի մասին: Ահա մեջբերում բնագրից, որը հրապարակվել է «Inhale & Exhaleե գրքում, Random Houseե-ի կողմից» Նյու Յորքում 1936 թվականին. «Համարձակեցե՛ք բնաջնջել այս ցեղը: Սեպեցեք, թե դարձյալ 1915 է: Համաշխարհային պատերազմ է: Քանդեցե՛ք Հայաստանը: Տեսե՛ք, թե կրնա՞ք: Աքսորեցե՛ք զիրենք իրենց տուներեն դեպի անապատները: Ձգեցե՛ք իրենց առանց հացի և ջուրի: Այրեցե՛ք անոնց տուներն ու եկեղեցիները: Տեսե՛ք, թե անոնք ինչպե՛ս պիտի վերածնին: Տեսե՛ք, թե անոնք ինչպե՛ս կրկին պիտի խնդան: Տեսե՛ք, թե սերունդը նորեն պիտի չապրի, և երբ անոնցմե երկուքը գինետան մը մեջ հանդիպին քսան տարի ետք, տեսե՛ք, թե անոնք արդեօք չպիտի խնդան ու չպիտի խոսին իրենց լեզվով: Համարձակեցե՛ք, տեսե՛ք թե կրնա՞ք բան մը ընել: Տեսե՛ք, թե կրնա՞ք զիրենք կեցնել աշխարհի մեծ գաղափարները ծաղրելե, դուք՝ շանլակոտներ, երկու հայեր որ իրար հետ կխոսին աշխարհի վրա, համարձակեցե'ք զիրենք բնաջնջել»:
Միթե՞ Թուրքիայի գլխավոր հյուպատոսը ձգտում է վարկաբեկել ինձ այն բանի համար, որ մշտապես մերժել եմ նրա հետ հանդիպելու բազմաթիվ հրավերներն ու կոոպտացիայի ենթարկելու նրա համառ փորձերը: Եթե սա մխիթարություն է նորելուկ դիվանագետի համար, ապա ասեմ, որ ես չեմ խաբվել նաև նրա վերադասների կողմից, որոնք իրենից շատ ավելի փորձառու են և տիրապետում են գործակցող հայեր որսալու արվեստին:
Թուրքիայի հյուպատոսը դժգո՞հ է, որ ոչ բոլոր հայերն են գառան պես մորթվել
Լոս Անջելեսում Թուրքիայի երիտասարդ և անփորձ գլխավոր հյուպատոս Հաքան Թեքինը ջանադրաբար փորձում է արժանանալ Անկարայում իր տերերի գովասանքին' պայքարելով Միացյալ Նահանգների լրատվամիջոցներում հայերի վերաբերյալ յուրաքանչյուր հիշատակման դեմ: Անցյալ շաբաթ այս ուղղությամբ նա շատ հեռուն գնաց' վիրավորական նամակ հղելով «Լոս Անջելես թայմս» թերթին:
Թեքինին զայրացրել էր Փեթ Մորիսոնի'ինձ հետ ունեցած հարցազրույցը, որն ապրիլի 24-ին հրապարակվել էր ,Լոս Անջելես թայմսիե խմբագրական էջում՝ «Հարութ Սասունյան. հավատարիմ անցյալին» վերնագրով հոդվածում:
Իր համառոտ նամակում գլխավոր հյուպատոս Թեքինը մի քանի սխալ դատողություններ էր կատարել: Նախ, մեղադրել էր ,Լոս Անջելես թայմսե թերթի «Pulitzer»-ի մրցանակակիր, վետերան լրագրող Փեթ Մորիսոնին՝ պնդելով, թե նրա հարցազրույցը ,մոլորության մեջ գցող շատ տարրերե էր պարունակում' չնշելով դրանցից և ոչ մեկը:
Դատելով գլխավոր հյուպատոսի նամակի բովանդակությունից, կարելի է ասել, որ այն ամենայն հավանականությամբ կազմվել է թուրքական կառավարության կողմից մեծ գումարներով վարձված ամերիկյան հասարակական կապերի (PR) ընկերություններից մեկի կողմից: Միգուցե տեքստը գրվել է ամերիկացիների կողմից, սակայն մտքերն ակնհայտորեն պատկանում են թուրք ժխտողականներին: Իրականում PR ընկերություններն այնքան էլ մտահոգ չեն, թե որքան հիմար մտքեր են արտահայտված նրանց գրվածքներում, միայն թե գոհացնեն իրենց թուրք պատվիրատուին և առատաձեռնորեն վարձատրվեն: Ահա մի անվճար խորհուրդ, որը թուրքական կառավարությունն ու գլխավոր հյուպատոսը հետագայում պետք է հաշվի առնեն նախքան ազատ երկրի ազատ մամուլի դեմ նորից հարձակվելը. «Երբեք մի վիճեք մի մարդու հետ, որը թանաքը գնում է տակառներով»:
Թեքինն իրեն այնպես է պահում, կարծես դեռ գտնվում է Թուրքիայում, որտեղ լրատվամիջոցներին հաճախ ճնշում են այնպիսի ֆաշիստական մեթոդներով, ինչպիսիք են լրագրողներին բանտ նետելը կամ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելը: Նա ապարդյուն ջանում է Թուրքիայի ոչ ժողովրդավարական ,բերան փակելուե քաղաքականությունը ներմուծել Միացյալ Նահանգներ'ճգնելով լռեցնել «Լոս Անջելես թայմսին»:
Գլխավոր հյուպատոսը հարձակվում է ինձ վրա'«Լոս Անջելես թայմս» թերթի հոդվածում զետեղված լուսանկարի համար, որտեղ ես պատկերված եմ տատիկիս' «փամփշտակալի շղթաներով» նկարը ձեռքիս: Ես անչափ հպարտ եմ իմ Կատար տատով, որովհետև այն ժամանակ, երբ միլիոնից ավելի հայեր մահարշավի էին դատապարտվել Թեքինի նախնիների ցեղասպան իշխանավորների կողմից, նա և իր զեյթունցի հայրենակիցները' տղամարդ, կին ու երեխա խիզախորեն պաշտպանել էին իրենց՝ թույլ չտալով գառան պես մորթվել: Եթե նա չպայքարեր ու չփրկեր իր կյանքը, այսօր ես գոյություն չէի ունենա, ինչը թերևս ավելի կերջանակացներ գլխավոր հյուպատոսին: Ի՞նչ է, Թեքինը վշտացած է, որ թուրքական կառավարությանը չի հաջողվել ավարտին հասցնել՝ մինչև վերջին հայը բնաջնջելու ծրագիրը:
Այնուհետև գլխավոր հյուպատոսը մեղադրել է ինձ՝ հայ-թուրքական տխրահռչակ Արձանագրությունների նկատմամբ իմ ,անդրդվելի ընդդիմությանե համար: Արձանագրությունները չվավերացվելու համար նա պետք է մեղադրի միայն իր կառավարությանը, որոնք վեց ամսից ավելի ,փոշի են հավաքումե թուրքական խորհրդարանում: Անշուշտ, հայերի բախտը բերել է, որ Արձանագրությունները չվավերացնելով Թուրքիայի ղեկավարներն ակամա պաշտպանում են Հայաստանի ազգային շահերը՝ փորձելով ավելի շատ զիջումներ կորզել հայկական կառավարությունից:
Անհավատալիորեն Թեքինն իր խղճալի նամակն ավարտում է' հորդորելով ինձ մի փոքր նմանվել Վիլյամ Սարոյանին, որը նրա պնդմամբ շատ ,կարեկիցե է եղել թուրքերի նկատմամբ: Միգուցե թուրք հյուպատոսին հիշեցնեմ Սարոյանի' Հայաստանն ու նրա ժողովրդին բնաջնջել ցանկացող թուրքերին խարազանող հանրահայտ գրվածքի մասին: Ահա մեջբերում բնագրից, որը հրապարակվել է «Inhale & Exhaleե գրքում, Random Houseե-ի կողմից» Նյու Յորքում 1936 թվականին. «Համարձակեցե՛ք բնաջնջել այս ցեղը: Սեպեցեք, թե դարձյալ 1915 է: Համաշխարհային պատերազմ է: Քանդեցե՛ք Հայաստանը: Տեսե՛ք, թե կրնա՞ք: Աքսորեցե՛ք զիրենք իրենց տուներեն դեպի անապատները: Ձգեցե՛ք իրենց առանց հացի և ջուրի: Այրեցե՛ք անոնց տուներն ու եկեղեցիները: Տեսե՛ք, թե անոնք ինչպե՛ս պիտի վերածնին: Տեսե՛ք, թե անոնք ինչպե՛ս կրկին պիտի խնդան: Տեսե՛ք, թե սերունդը նորեն պիտի չապրի, և երբ անոնցմե երկուքը գինետան մը մեջ հանդիպին քսան տարի ետք, տեսե՛ք, թե անոնք արդեօք չպիտի խնդան ու չպիտի խոսին իրենց լեզվով: Համարձակեցե՛ք, տեսե՛ք թե կրնա՞ք բան մը ընել: Տեսե՛ք, թե կրնա՞ք զիրենք կեցնել աշխարհի մեծ գաղափարները ծաղրելե, դուք՝ շան լակոտներ, երկու հայեր որ իրար հետ կխոսին աշխարհի վրա, համարձակեցե'ք զիրենք բնաջնջել»:
Միթե՞ Թուրքիայի գլխավոր հյուպատոսը ձգտում է վարկաբեկել ինձ այն բանի համար, որ մշտապես մերժել եմ նրա հետ հանդիպելու բազմաթիվ հրավերներն ու կոոպտացիայի ենթարկելու նրա համառ փորձերը: Եթե սա մխիթարություն է նորելուկ դիվանագետի համար, ապա ասեմ, որ ես չեմ խաբվել նաև նրա վերադասների կողմից, որոնք իրենից շատ ավելի փորձառու են և տիրապետում են գործակցող հայեր որսալու արվեստին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի