Հիշե՛ք խոսքերս, կուզեք սքրին շոթ արեք, որ վաղը չասեք՝ բա ո՞ւր էիր էն ժամանակ, ձայն չէիր հանում։
Ուրեմն Ալիևի այս մեղադրանքը, որը նա ընթերցեց, շեշտում եմ՝ ընթերցեց՝ մեղադրելով հանձինս Նժդեհի՝ ողջ հայ ազգին ֆաշիզմի մեջ ու չստացավ համարժեք արդարացի պատասխան, ինչքան էլ, որ դուք հորթային հրճվանքով տռճիկ տաք, թե՝ տեսաք, ոնց պորտը տեղը դրեց, հուժկու ապտակ, Նժդեհի թասիբը պահեց, հայ ազգի պատիվը պահեց եվ այլ բարբաջանքներ, ես կասեմ։
Դա ո՛չ հուժկու ապտակ էր, ո՛չ պորտը տեղը դնել, առավել ևս դասալիք Նիկոլը շատ փոքր է, որ Նժդեհի թասիբը պահի․ Նժդեհը համայն հայության թասիբն է պահել ու դա իր կյանքով է ապացուցել, ոչ թե կցկտուր մի քանի նախադասությամբ, սա մեկ։
Եվ երկրորդ, ելույթը, ըստ էության՝ պաշտպանվողական էր, ինքնաարդարացումով ու պոպուլիզմով համեմված, իսկ երբ մարդ փաստերը մի կողմ թողած՝ չգիտեմ չիմացության արդյունք է, թե համարձակության պակաս, թե պրոտոկոլով արգելված, սկսում է զոռ տալ լեզվին, նա արդեն պարտված է։
Կա մի կանոն՝ թշնամու հետ՝ թշնամու լեզվով, բարեկրթության ու քաղաքավարության, բոլորին հաճոյանալու ու ոչ մեկի չնեղացնելու տարբերակը որպես (ուժեղ դիվանագիտություն) ներկայացնելով, ցույց ես տալիս, որ նահանջում ես, իսկ այդ նահանջը հիանալի առիթ է, իր բառերով ասած՝ «կիրթ մարդու» համար։
Ու չի բացառվում, որ կիրթ մարդը հաջորդ անգամ հանդես գա մի այլ գրած տեքստով, որտեղ կփորձի մեղադրել հայ ժողովրդին տեռորի, բռնազավթման (օկուպացիայի) մեջ, ապա տարբեր աղբյուրներից հղումներ անելով՝ ինչպես այս անգամ, կապացուցի որ ոչ միայն Արցախը, այլ Արևմտյան Հայաստանը թուրք-ադրբեջանական հողեր են, որ Հայաստանն էլ բռնազավթել ենք։
Ուստի մեր գերագույն գլխավորին խորհուրդ տվեք, որ հիմիկվանից լավ պատմություն կարդա, բավականաչափ փաստեր հավաքի, որ հաջորդ հարվածին կարողանա իրապես հուժկու հակահարված տալ։
Դասալիք Նիկոլը շատ փոքր է, որ Նժդեհի թասիբը պահի

Թե չէ դատարկ գլխով ո՞ւր ես գնում, Փանո՛ս ջան։
Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից