Լրահոս

13.10.2019 11:27


Դեռ հնարավորություն կա. Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Եվրո-2020 դուրս գալու մասին

Դեռ հնարավորություն կա. Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Եվրո-2020 դուրս գալու մասին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի հետ գրանցած ոչ-ոքիից հետո պատասխանել է լրագրողների հետ ու կիսվել տպավորություններով:

- Պարոն Գյուլբուդաղյանց, չե՞ք կարծում, որ սխալվեցիք մեկնարկային կազմի հարցում, իսկ խաղի ընթացքում փոխարինումներն էլ ուշացած էին:

-Չեմ համարում, որ սխալվել ենք մեկնարկային կազմի հարցում:

Բայց Արասի փոխարինման հարցում այո՛, մի փոքր ուշացրինք:

Ինչո՞ւ. փոխարինվող խաղացողը շատ ակտիվ էր գործում, այդ իսկ պատճառով ուշացրի:

-Ինչպիսի՞ բացատրություն կտաք խաղի ընթացքին: Ինչո՞ւ այսպես ստացվեց:

-Երկու հակագրոհ ենք բաց թողել, որից մեկը գոլ եղավ մեր դարպասին: Ինչ վերաբերում է սուր պահերին, վերջին փոխանցումը մեզ մոտ չէր ստացվում: Լավ վերահսկում էինք գնդակը, բայց վերջին հարվածը, վերջին փոխանցումը այնքան էլ լավ չէր ստացվում մեզ մոտ: Հակառակորդը խորը պաշտպանվում էր, շատ կոմպակտ էին խաղում, տարածություն չկար:

-Սարգիս Ադամյանի խաղն ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Եղավ մեկ-երկու դրվագ երբ պետք է փոխանցում կատարեր, բայց չարեց: Դրիբլինգը լավ չէր ստացվում այսօր նրա մոտ:

-Մրցակցի խաղը զարմացրե՞ց Ձեզ, թե՞ այն էր, ինչ սպասում էիք:

-Այն էր, ինչ սպասում էինք: Պաշտպանվում էինք, սպասում էին իրենց շանսին:

-Չնչին, բայց դեռ հնարավորություններ կան խմբից դուրս գալու: Ինչպե՞ս եք պատրաստվում տրամադրել թիմին:

-Պետք է հասցնենք վերականգնվել, տրամադրել թիմին, որ լավ խաղանք Ֆինլանդիայի դեմ:

-Կամո Հովհաննիսյանը պատրաստ կլինի՞ խաղալ Ֆինլանդիայի դեմ:

-Այդ մասին առավոտյան կիմանանք:

-Խաղից առաջ հայտնի դարձավ, որ Ֆինլանդիան պարտվել է, ու մեր շանսերը մեծացել են: Արդյոք դա ազդե՞ց թիմի վրա:

-Ֆինլանդիայի արդյունքն իմացանք ու հանդերձարանում նշեցինք, որ այդ արդյունքը չպետք է մեզ թյուրիմացության մեջ գցի: Դժվար խաղ է սպասվում Լիխտենշտեյնի դեմ:

Վերջին 4 խաղում 2 հաղթանակ ենք տարել, 1 ոչ-ոքի ենք գրանցել ու 1 պարտություն կրել: Միտված ենք արդյունքի: Ցավում եմ, որ այսպես եղավ: Բայց դեռ հնարավորություն կա: Կփորձենք մինչև վերջ պայքարել ու արդյունքի հասնել:

-Արթուր Միրանյանին նման կարևոր խաղում դաշտ դուրս բերելու միտքը ո՞րն էր, երբ նա այդպիսի փորձ չուներ:

-Եվրոպա լիգայում նա ավելի ուժեղ թիմերի դեմ էր խաղացել, քան Լիխտենշեյն է: Միջազգային խաղերի փորձ ունի Արթուրը: Որպես երկրորդ հարձակվող ցանկացանք նրան օգտագործել:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը