Հիմա՞ ինչ է խոսել «ադրբեջանցի գործընկերոջ» հետ` «օտար» ականջներից հեռու
Շատ ճիշտ է նկատել «Ադեկվադ»-ի ղեկավար Արթուր Դանիելյանը, եւ ոչ միայն նա. Նիկոլ Վովայիչի եւ Իլհամ Հեյդարիչի աշխաբադյան «փոխհրաձգությունը» նախապես պլանավորված «փիառ-ակցիա» էր, որի նպատակը մեկն էր`բարձրացնել Վովայիչի ռեյտինգը (թե բա` տեսա՞ք ոնց «շշպռեց» Ալիեւին), ստեղծել նրա շուրջ «ռազմահայրենասիրական» լուսապսակ, որի ֆոնին Հեյդարիչի հետ առանց վկաների մեկուկես-երկու ժամանոց հանդիպումը շատ մեծ անհանգստություն չի առաջացնի Արցախի գլխին պտտվող սեւ, մութ ամպերից մտահոգ շրջանակներում։
Եթե մինչեւ տեսանյութը դիտելը դեռ կարելի էր մտածել, թե Նիկոլը անիմանալի մի հրաշքով հանկա՛րծ հետ է կանգնել մեր պետական գործիչներին, ազգային հերոսներին, ազատագրական պայքարի առաջնորդներին վարկաբեկելու եւ հողին հավասարեցնելու «ուղեգծից», ապա տեսանյութից պարզ երեւում է, որ դա ընդամենը բեմականացված, ընդ որում, վատ բեմականացված «միզանսցեն» է. ո՛չ մի էքպրեսիա, դիմացինին տեղում ոչնչացնող ո՛չ մի «շանթահարող» հայացք, զգացմունքայնության ոչ մի նշույլ...
Իսկ թե ի՞նչ է խոսել Ալիեւի հետ` օտար աչքերից ու ականջներից հեռու, հիմա՞ ինչ է պայմանավորվել, ի՞նչ է քննարկել, անդրադարձե՞լ է հայ-ադրբեջանական սահմանում օրեր առաջ տեղի ունեցած իրական փոխհրաձգությանը, որի հետեւանքով երկու հայ զինծառայող զոհվեց, ա՛յս հանդիպման «արդյունքում» ինչ կորուստներ կգրանցենք դիվանագիտական ճակատում, շփման գծում ու սահմանում`միայն Աստված գիտի...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից