Չեմ հասկանում, այդ մարդը հաճո՞ւյք է ստանում ինքն իրեն ծաղրի առարկա դարձնելուց
Անկեղծ ուզում եմ հասկանալ, թե ինչ մտքով էր Փաշինյանը Պուտինին գիրք նվիրում։ Ի՞նչ էր դա։ Նուրբ ակնարկ, որ Արցախում խաղաղությու՞ն է պետք։ Ախր դրա մասին շատ բարձր է պետք խոսել։ Դիվանագիտական «հնա՞րք»։ Ախր սա արդեն ծիծաղելու չի, է։ Չեմ հասկանում, այդ մարդը հաճո՞ւյք է ստանում ինքն իրեն ծաղրի առարկա դարձնելուց։
Նախ, նվիրատվության «օպերացիան»... Տեսա՞ք ոնց էր ամեն ինչ կազմակերպված։ Կարծես մանկական խաղ լիներ՝ էն որ «գռազով» գնում մի բան են անում։ Գաղտագողի, ծիծաղն ու հուզմունքը հազիվ զսպելով, տեսախցիկի առջև ծամածռվելով.... Անիմաստ ու անտեղի մոտենում է Պուտինին ու 10 տարի առաջ հրապարակված գիրք նվիրում։ Էն էլ ռուս դիվանագետի հեղինակած գիրք։ Ամոթ է էլի, ախր դե իսկապես չի կարելի այդքան պրիմիտիվ լինել։
Հետո էլ ինքն իր «հնարքից» հիացած գրառում է անում, թե բա «գիրքը «պրոհայկական» չէ»: Տո Ալամեզոն, բա ո՞ւր ես նվիրում, եթե «պրոհայկական չէ»։ Զուտ նրա համար, որ, ինչպես դու ես ասում, «հոյակապ վերանգիր» ունի՞։ Կարդացե՞լ ես։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից