Կարծիք

12.10.2019 16:11


Այսօր քննադատում է Ալիևին, վաղը կկանգնի՝ լրիվ այլ բան կասի․ նա գաղափար չունի

Այսօր քննադատում է Ալիևին, վաղը կկանգնի՝ լրիվ այլ բան կասի․ նա գաղափար չունի

ԼԱՎԻՆ ԼԱ՞Վ. ԻՍԿ Ո՞ՐՆ Է ՆԻԿՈԼԻ ԼԱՎԸ

Նկատեցի, որ ընկերներիցս շատերը, անդրադառնալով Փաշինյանի կողմից Նժդեհի թեմայով Ալիևին հակադարձելը, գրում են՝ ապրի ինքը, լավին լավ ասենք, վատին՝ վատ:

Ընկերնե՛ր:
Քանի դեռ Նիկոլը պատանդ է պահում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին և նրա երկու աջակից բլոգերներ Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին, նա չի կարող համարվել դրական ֆիգուր: Դա բացառվում է:

Դեռ չհաշված սահմանադրական կարգի բազմակի տապալումները, կասկածելի ֆինանսներով հեղափոխություն անելը, կանանց ու երեխաներին իշխանամետ ֆեյքերի կողմից հայհոյելը, և լիքը բաներ:

Ո՞նց կարելի է հավատալ նման մարդուն:
Այսօր քննադատում է Ալիևին, վաղը կկանգնի՝ լրիվ այլ բան կասի: Նա հիմք ու գաղափար չունի, որպես քաղաքական ղեկավար՝ ողնաշար չունի, մոլորյալ նավակի նման ալիքների վրա գնում-գալիս է՝ նայած, թե քամին որ կողմից կփչի:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը