Լրահոս

12.10.2019 18:56


Հայաստանում 23-ամյա աղջիկը դատապարտվել է անչափահաս ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու համար

Հայաստանում 23-ամյա աղջիկը դատապարտվել է անչափահաս ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու համար

Անչափահաս տղայի հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու և նրա հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու համար ներկայումս 23-ամյա աղջիկը դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման, սակայն դատավճռով նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, քանի որ սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան:

Երիտասարդներն ամուսնանալու նպատակով ՀՀ մարզերից մեկից տեղափոխվել են Արագածոտնի մարզ և աղջիկը, 16 տարին չբոլորած տղայի համաձայնությամբ, որպես ամուսիններ պարբերաբար սեռական համբերություն է ունեցել:

Իսկ ամիսներ անց բուժհետազոտման ընթացքում պարզվել է, որ աղջիկը հղի է: Երեխան ծնվել է՝ մայրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին, քանի որ ՀՀ օրենսդրությամբ արգելվում է անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալ՝ անկախ սեռից: Նախաքննական մարմինը երիտասարդ աղջկան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Այս գործը դատարանում քննվել է արագացված ընթացակարգով, աղջիկն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, իսկ անչափահաս տուժող ամուսնու ներկայացուցիչը հայտարարել է, որ բողոք պահանջ չունի աղջկանից և որ չեն ցանկանում, որ նա քրեական հետապնդման ենթարկվի:

Դատարանը գտել է, որ առաջադրված մեղադրանքը հիմնավորված է և այդ հոդվածով էլ նա պետք է ենթարկվի պատժի: Միաժամանակ դատարանը հաշվի է առնել մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, և հանգել է հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց ռեալ պատիժը կրելու, ուստի նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձևով պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան:

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը