Լրահոս

12.10.2019 15:48


Երևանի ՃՈ պետն ազատվել է աշխատանքից. ՃՈ-ում կադրային փոփոխություններ են արվել

Երևանի ՃՈ պետն ազատվել է աշխատանքից.  ՃՈ-ում կադրային փոփոխություններ են արվել

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով Ճանապարհային ոստիկանությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:

Փոփոխությունների վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ Երևանի ճանապարհային ոստիկանության պետն ազատվել է պաշտոնից:

«Արման Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի անձնակազմի գծով տեղակալ: Մեկ այլ հրամանով Երևանի ճաապարհային ոստիկանության պետ է նշանակվել Վահան Էվինյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնը: Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Արսեն Մարդոյանը»,–ասաց նա:

Էդգար Ջանոյանի խոսքով՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Երևանի ճանապարհային ոստիկանության անձնակազմի գծով տեղակալ է նշանակվել Արթուր Բեքթաշյանը, Արմեն Սարգսյանն էլ նշանակվել է Երևանի հաշվառման բաժնի ՄՌՈւ-ի պետ:

Այս խորագրի վերջին նյութերը